| 1993-1995 |
կրճատ տարբերակ |
| 1996-1998 |
համաձայն ՎՀՁ-5-ի միասնականացված հոդվածների |
| 1999-ից |
նոր` ավելի ընդլայնված տարբերակ |
| 2004-ից |
վերանայված տվյալների աղբյուրների կիրառմամբ |
| - |
նշանակում է, որ տվյալ հոդվածի գծով գործառնություն չի իրականացվել, երևույթը բացակայում է կամ գործառնության վերաբերյալ տվյալներ չկան (չեն հավաքագրվել) |
| 2004թ-ից ՀՀ վճարային հաշվեկշիռներում իրականացված վերանայումներով պայմանավորված, նախորդող տարիների (1996-2003թթ.) որոշ ցուցանիշների հետ համադրելիությունը նվազել է: Մասնավորապես, վերանայվել են Ծառայություններ, Եկամուտներ և Ընթացիկ տրանսֆերտներ հոդվածների որոշ ենթահոդվածներ: Սկսած 2010 թ.-ից որոշ փոփոխություններ են իրականացվել Սեզոնային աշխատողների աշխատավարձ և Ընթացիկ մասնավոր տրանսֆերտներ հոդվածների հաշվարկման գործակիցներում' պայմանավորված ընտրանքային հետազոտության արդյունքներով: Նման վերանայումներ ընդունելի են միջազգային վիճակագրության պրակտիկայում: |
| 1993 թվականից մինչև 2011 թվականը ՀՀ վճարային հաշվեկշիռը կազմել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011 թվականի 1-ին եռամսյակից սկսած այն կազմում է ՀՀ Կենտրոնական բանկը: |
| Վերանայվել են վճարային հաշեկշռի պատմական շարքերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես ԱՄՀ ՎՀՁ-6 նոր մեթոդաբանության կիրարկմամբ, այնպես էլ պատմական շարքերը գործող վիճակագրական մեթոդների հետ համահունչ դարձնելու և ի հայտ եկած սխալները ուղղելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ հոդվածների վերանայման աշխատանքները պահանջում են լրացուցիչ հետազոտություն, նախատեսվում է այդ հոդվածների գծով աշխատանքներն ավարտել 2015-2017 թվականներին: |
| «Ճանապարհորդություն» հոդվածի 2006-2014 թվականների տվյալները վերանայվել են և համադրելի են ընթացիկ տվյալների հետ: |
| Ուշադրություն. 2014 թվականի հունիսի 30-ից վճարային հաշվեկշիռը հրապարակվում է միայն ԱՄՀ ՎՀՁ-6 նոր մեթոդաբանությամբ: |
| |
| Հայաստանում Վճարային հաշվեկշռի կազմման վերաբերյալ մեթոդաբանական առավել մանրամասն պարզաբանումները տես` |
| http://www.armstat.am/Metadata/Pages_Armenian/SM/ArmSMBalanceofPayments.htm |
| կամ` |
| http://dsbb.imf.org/Pages/SDDS/BaseSMReport.aspx?ctycode=ARM&catcode=BOP00&ctyType=SDDS |
| |
2016 թվականին բնական գազի ներմուծման գինը վերանայվել է, ըստ որում հետադարձ վերանայվել են նաև 2015 թվականի գազի գները: Գնի նման փոփոխությունը, համաձայն միջազգային մեթոդաբանության, համարվում է «տրանսֆերային գնագոյացում» («Transfer pricing»): Համաձայն ԱՄՀ Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի կազմման Ձեռնարկի 6-րդ հրատարակության (BPM6) մեթոդաբանության երկու փոխկապակցված կազմակերպությունների միջև (տվյալ դեպքում ուղղակի ներդրող և դուստր կազմակերպություն) ապրանքների առքն ու վաճառքը անհրաժեշտ է գրանցել իրական (շուկայական) գներով, այսինքն ներմուծումն անհրաժեշտ է գրանցել չփոփոխված բարձր գնով, միևնույն ժամանակ անհրաժեշտ է գների միջև տարբերությունը դիտարկել որպես ուղղակի ներդրում դուստր կազմակերպությունում: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ գործարքի արդյունքում մեծանում է ընկերության շահույթը, որը համապատասխան կարգով պետք է արտացոլվի վճարային հաշվեկշռի «վերաներդրված եկամուտ» հոդվածում (տես՝ Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդումային դիրքի ձեռնարկի 6-րդ խմբագրությունը, 11.101-11.102 կետերը, https://www.imf.org/external/pubs/ft/bop/2007/pdf/bpm6.pdf): Միջազգային մեթոդաբանությանը համապատասխան ՀՀ վճարային հաշվեկշռում վերագնահատվել են 2015թ. ներմուծման ծավալները՝ հասցնելով իրենց նախնական չփոփոխված մեծությանը, և նույն չափով ուղղակի ներդրումներ են գրանցվել ֆինանսական հաշվի բաժնետիրական կապիտալում «ուղղակի ներդրումներ» հոդվածում: Ճշգրտվել է նաև «վերաներդրված եկամուտ» հոդվածը և՛ ընթացիկ, և՛ ֆինանսական հաշիվներում: Նույնատիպ ճշգրտում իրականացվել է նաև 2013 թվականի վճարային հաշվեկշռում՝ հաշվի առնելով 2014 թվականի սկզբին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «ԳազՊրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի միջև կնքնված պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը: Հարկ է նշել, որ նշված վերանայումները չեն առնչվում ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության մեթոդաբանությանը: |
| |
Հաշվի առնելով 2018-2019թթ․ իրականացված դիտարկումների ու հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև պետական կառավարական մարմինների հետ տվյալների պարզաբանմանն ուղղված աշխատանքները` ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է ՀՀ վճարային հաշվեկշռի 2016-2019թթ․ որոշ ցուցանիշների վերանայումներ, որոնք հիմնականում վերաբերում են ապրանքներին և ծառայություններին։ Մասնավորապես, ապրանքների մասով վերանայումներն իրականացվել են հիմնականում ավտոմեքենաների մասով, մասնավորապես․ • Համաձայն ԵԱՏՄ օրենսդրության, ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական սահմաններում ապրանքների առևտուր իրականացնող ֆիզիկական անձինք ազատված են մաքսային մարմիններին վիճակագրական հաշվետվություն (բեռնամաքսային հայտարարագրի փոխարեն) ներկայացնելու պարտավորությունից։ Հետևապես, նրանց կողմից դեպի ՀՀ ապրանքերի ներմուծումը և ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումը համապատասխան կարգով չի ձևակերպվում ՀՀ մաքսային մարմինների կողմից։ Պայմանավորված վերոնշյալով, ՀՀ կենտրոնական բանկը տարատեսակ ուսումնասիրությունների ու քննարկումների արդյունքում 2020 թվականին իրականացրել էր ավտոմեքենաների և այլ ապրանքների արտահանման ու ներմուծման ծավալների ճշգրտումներ։ 2021 թվականին՝ 2018 և 2019 թվականների ավտոմեքենաների արտահանման ցուցանիշը կրկին ենթարկվել է որոշակի ճշգրտման՝ կապված լրացուցիչ տեղեկատվության ստացման և հաշվարկի մեթոդաբանության կատարելագործման հետ։ • Ըստ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության, սկսած 2018 թվականից ֆիզիկական անձանց կողմից ներմուծված մեքենաները մաքսազերծվում են առանց փոխադրման արժեքի: Հիմք ընդունելով վերոնշյալը` մեքենաների մաքսային արժեքները հայտարարագրվել են առանց փոխադրման արժեքի, ինչը հակասում է միջազգային մեթոդաբանությանը, այն է՝ մաքսային արժեքը ներառում է ներմուծման ժամանակ իրականացված ամբողջ ծախսերը, ներառյալ տեղափոխման արժեքը: Ծառայությունների մասով իրականացվել են ներքոհիշյալ վերանայումները․ • Մանածագործական արտադրանքի գծով պատվիրատուի հումքով իրականացված վերամշակման ծառայությունների մատուցման դեպքում հումքի արժեքը չպետք է արտացոլվի արտահանման և ներմուծման ծավալներում, իսկ մշակման արժեքը պետք է արտացոլվի ծառայությունների ծավալում։ • Հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից իրականացված սահմանային անցման կետերում տրանսպորտային միջոցների միանվագ դիտարկման արդյունքները՝ վերանայվել են «Ապրանքներ ձեռք բերված տրանսպորտային կայաններում» և «Տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններ» հոդվածների 2016-2019թթ․ ցուցանիշները։ • Իրականացվել է «Ճանապարհորդություն» հոդվածի վերանայում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջին տարիներին և հատկապես 2019թ․ ընթացքում աննախադեպ աճ է արձանագրվել ներգնա զբոսաշրջության բնագավառում՝ պայմանավորված թե՛ աշխարհագրության ու նպատակների ընդլայնմամբ և թե՛ ծախսերի աճով։ Հիմք ընդունելով վերոնշյալը, վերանայվել են ժամանողների և մեկնողների մեջ զբոսաշրջիկների տեսակարար կշիռները, ծախսերի կառուցվածքը և այցելության նպատակները, որոնց հիման վրա ճշգրտվել են հոդվածի 2016-2019թթ․ ցուցանիշները։ Որոշակի վերանայումներ են իրականացվել նաև 2016-2019թթ․ սկզբնական և երկրորդային եկամուտների, ինչպես նաև ֆինանսական հաշվի հոդվածներում։ 2021 թվականին ճշգրտումներ են կատարվել 2019 թվականի վճարային հաշվեկշռի սկզբնական եկամուտների և ֆինանսական հաշվի ցուցանիշների մասով՝ պայմանավորված 2020 թվականի ընթացքում վերաներդրված եկամուտների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության ստացմամբ և մշակմամբ։ 2022 թվականին ճշգրտումներ են իրականացվել 2015-2021 թվականների վճարային հաշվեկշռի որոշ հոդվածներում, պայմանավորված հավաքագրվող տվյալների ճշգրտումներով և ամփոփման մեթոդաբանական վերանայումներով: 2022 թվականին կրկին վերանայվել է ավտոմեքենաների արտահանման ցուցանիշը (վերևում տես մանրամասն պարզաբանումը), մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկը տարատեսակ ուսումնասիրությունների ու քննարկումների արդյունքում իրականացրել է 2021 թվականի և 2022 թվականների համար դեպի ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման լրահաշվարկ։ 2022 թվականին մարտ ամսից սկսած դեպի ՀՀ այցելուների աննախադեպ աճը հնարավորինս արտացոլելու նպատակով ճշգրտվել են 2022 թվականի բոլոր եռմասյկաների վճարային հաշվեկշռի ճանապարհորդության հոդվածի արտահանման և ներմուծման տվյալների ձևավորմանը մասնակցող զբոսաշրջիկների և ռելոկանտների քանակի և մեկ շնչի հաշվով միջին ծախսի գումարի մեծությունները։ Առավել մանրամասն իրականացված ճշգրտումների վերաբերյալ տե՛ս 2023 թվականի ապրիլին հրապարակվող "ՀՀ վճարային հաշվեկշիռը 2022 թվականին" վերլուծական նյութի հավելվածներում։ |
|
2023 թվականին իրականացվել են 2017-2022 թվականների վճարային հաշվեկշռի որոշակի վերանայումներ։ Մասնավորապես, 2023 թվականին ոչ առևտրային կազմակերպությունների շրջանակում իրականացված հարցման արդյունքների հիման վրա վերանայվել են 2017-2022 թվականներին ստացված ընթացիկ և կապիտալ տրանսֆերտների գումարները։ Վերանայվել են նաև 2022 թվականի ապրանքների, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների արտահանման հոդվածները՝ կապված լրացուցիչ տվյալների ստացման հետ։
2023 թվականին վերանայվել են արտերկրից ստացված Աշխատողների վարձատրություն և Անձնական տրանսֆերտներ հոդվածները՝ պայմանավորված "ՀՀ տնային տնտեսությունների կողմից արտերկրից ստացված դրամական փոխանցումների վերաբերյալ" ընտրանքային հետազոտություն արդյունքում ստացված նոր կշիռներով։
*2024 թվականին հաշվարկվել և հրապարակվել են "Անուղղակիորեն չափվող ֆինանսական միջնորդության ծառայությունների" (FISIM) ցուցանիշները։ Շարքը վերանայվել է 2019 թվականից սկսված։ FISIM հաշվարկման համար կիրառված մեթոդաբանության վերաբերյալ Տեղեկանքը հրապարակվել է ԿԲ կայքէջում՝ "Արտաքին հատվածի վիճակագրություն" բաժնում։
2025 թվականին իրականացվել են 2019-2024 թվականների վճարային հաշվեկշռի որոշակի վերանայումներ: Մասնավորապես, 2025 թվականին ադամանդի վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում իրականացված հարցման արդյունքների հիման վրա վերանայվել են 2022-2024 թվականների «Այլ կողմերին պատկանող նյութական ռեսուրսների վերամշակման ծառայություններ» և «Ապրանքների առևտուրն ըստ վճարային հաշվեկշռի հիմքի» հոդվածները, 2023 թվականին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) Զբոսաշրջության կոմիտեի (ԶԿ) նախաձեռնությամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) և ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) հետ համատեղ՝ Համաշխարհային Բանկի (ՀԲ) Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակներում իրականացված «Միջազգային այցելուների հետազոտության» հիման վրա վերանայվել են 2022-2024 թվականների «Ճանապարհորդություն», «Մարդատար տրանսպորտ» հոդվածները: Հարցման արդյունքների հիման վրա որոշակի ճշգրտումներ են իրականացվել «Աշխատողների վարձատրություն» և «Այլ ընթացիկ տրանսֆերտներ» հոդվածներում: Իրական հատվածի տվյալների ճշգրտմամբ պայմանավորված վերանայվել են 2023-2024 թվականների «Առևտրային վարկեր և կանխավճարներ» հոդվածը:
2026 թվականին իրականացվել են 2022-2025 թվականների վճարային հաշվեկշռի որոշակի վերանայումներ, մասնավորապես
**Տվյալների շարքի խզում։ 2025 թվականին իրականացված հետազոտության շրջանակում, որը հիմնված էր մաքսային տվյալների վերլուծության, տրանսպորտային կազմակերպությունների հարցումների և մեթոդաբանական ճշգրտումների վրա, վերանայվել են վճարային հաշվեկշռում տրանսպորտային և ապահովագրական ծառայությունների գնահատման համար կիրառվող CIF–FOB վերափոխման գործակիցները։ Դրանց հիման վրա վերանայվել են 2022-2025 թվականների վճարային հաշվեկշռի «Ապրանքներ» (ներմուծման/դեբետ գծով), «Ապահովագրական ծառայություններ» և տրանսպորտի բոլոր տեսակների (օդային, ծովային, երկաթուղային և ցամաքային) բեռնափոխադրման (freight) ծառայությունների գծով ցուցանիշները: Ապրանքների ներմուծման CIF-FOB գործակիցների հաշվարկման մեթոդաբանության վերաբերյալ տեղեկանքը հրապարակվել է ԿԲ կայքէջում՝ "Արտաքին հատվածի վիճակագրություն" բաժնում:
Վերանայվել են 2022-2025 թվականների “Հեռահաղորդակցության, համակարգչային և տեղեկատվական ծառայություններ” հոդվածի արտահանման/կրեդիտ տվյալները՝ հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ տվյալների ճշգրտումները։
2026 թվականին վերանայվել են 2024-2025 թվականների արտերկրից ստացված Աշխատողների վարձատրություն և Անձնական տրանսֆերտներ հոդվածները՝ պայմանավորված ՀՀ ԿԲ կողմից իրականացված "ՀՀ տնային տնտեսությունների կողմից արտերկրից ստացված դրամական փոխանցումների վերաբերյալ" ընտրանքային հետազոտության արդյունքում ստացված նոր կշիռներով:
|