|
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետի դրույթների՝ ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) վարում է ՀՀ արտաքին հատվածին վերաբերող հաշիվների՝ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և համախառն արտաքին պարտքի վիճակագրությունը: Ընդ որում, արտաքին հաշիվների վիճակագրության կազմմանը ՀՀ ԿԲ-ին օժանդակող հիմնական գործընկեր կառույցը ՀՀ վիճակագրական կոմիտեն է, մասնավորապես՝ ընթացիկ հաշվի մի շարք հոդվածների, կապիտալ ու ֆինանսական հաշիվների մասնավոր ոչ ֆինանսական հատվածի (ոչ ֆինանսական կազմակերպությունների, տնային տնտեսությունների և ՏՏՍՈԱԿ-ների) գծով իրականացվող գործառնությունների մասով:
Արտաքին հատվածի վիճակագրությունը իրենից ներկայացնում է տվյալ երկրի ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող բոլոր գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն, ամփոփումն ու վերլուծական ներկայացումը: Արտաքին հատվածի վիճակագրությունը ներառում է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի, համախառն պաշտոնական պահուստների, համախառն արտաքին պարտքի, ինչպես նաև դրամական փոխանցումների վերաբերյալ վիճակագրությունը:
ՀՀ վճարային հաշվեկշռի պատմական շարքերի վերանայման վերաբերյալ տեղեկանքը
Տեղեկանք ՀՀ արդյունավետ փոխարժեքի մեթոդաբանության փոփոխությունների վերաբերյալ
Տեղեկանք անուղղակիրորեն չափվող ֆինանսական միջնորդության ծառայությունների հաշվարկման մեթոդաբանության վերաբերյալ
Տեղեկանք ապրանքների ներմուծման CIF-FOB գործակիցների հաշվարկման մեթոդաբանության վերաբերյալ
|