Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
|
Վիճակագրության վարչություն
|
| Աղյուսակ։ |
ՀՀ վճարային հաշվեկշիռ |
| Արժույթ։ |
ԱՄՆ դոլար |
| Միավոր։ |
Միլիոն |
| Պարբերականություն։ |
Եռամսյակային, տարեկան |
| Ժամկետայնություն։ |
Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը |
| Աղբյուր։ |
ՀՀ կենտրոնական բանկ |
| էլեկտրոնային հասցե։ |
externalaccounts@cba.am |
| |
| Դրույթներ և սահմանումներ։ |
ՀՀ վճարային հաշվեկշիռը կազմվում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկի (https://www.imf.org/external/pubs/ft/bop/2007/pdf/bpm6.pdf) 6-րդ հրատարակության մեթոդաբանությամբ։ |
| Ընդգրկունություն և դասակարգումներ։ |
ՀՀ վճարային հաշվեկշիռը կազմվում է ֆինանսական կազմակերպություններից հավաքագրվող հաշվետվությունների, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչություններից ստացվող տեղեկատվության հիման վրա։ Վճարային հաշվեկշռի կազմմանը ՀՀ ԿԲ-ին օժանդակող հիմնական գործընկեր կառույցը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ Վճարային հաշվեկշիռը վիճակագրական հաշվետվություն է, որը ցույց է տալիս ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև բոլոր տնտեսական գործառնությունները որոշակի ժամանակահատվածում։ Վճարային հաշվեկշռի կազմման հիմնական սկզբունքներն են ռեզիդենտության, հաշվեգրման և կրկրնակի գրանցման սկզբունքները։ |
|
Վերանայում։
|
ՀՀ ԿԲ-ն արտաքին հատվածի վիճակագրության վարման ընթացքում պարբերաբար իրականացնում է վճարային հաշվեկշիռը ձևավորող հոդվածների բարելավման աշխատանքներ, որոնք իրենց արտացոլումն են գտնում արտաքին հատվածի վիճակագրության տարեկան վերանայումներում (որպես կանոն՝ յուրաքանչյուր տարվա հունիսի վերջ): Ընթացիկ վերանայումները հիմնականում վերաբերում են ընթացիկ տարվան և պայմանավորված են լինում հաշվետու սուբյեկտների կողմից տվյալների ճշգրտումներով: Անհրաժեշտ է նշել, որ որոշ հոդվածներ ունեն պարբերական վերանայման կարիք և դրանց գծով մշտապես իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ: |