• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Սպառողների շահերի պաշտպանություն
  • Կարգավորում և վերահսկողություն
  • Վեճերի լուծում և բողոքներ
  • Պաշտպանեք Ձեզ խարդախություններից
  • Ֆինանսական կրթություն
  • Հիմնական գործառույթներ
  • Սպառողների շահերի պաշտպանություն
  • Կարգավորում և վերահսկողություն

Կարգավորում և վերահսկողություն

Կանոնակարգ և վերահսկողություն

Ի՞նչպես ենք մենք կանոնակարգում և վերահսկում

Կանոնակարգումը վերաբերում է այն կանոններին, որոնք տրամադրվում են ֆինանսական ծառայություններ մատուցողներին՝ առաջնորդելու համար, թե ինչպես պահպանել պատշաճ վարքագիծը սպառողների հետ։

Դրանցից որոշները ընդունվում են Ազգային ժողովի կողմից, այն է՝ օրենքները և քաղաքացիական օրենսգիրքը, իսկ մյուսները ընդունվում են ՀՀ ԿԲ կողմից, այն է՝ Կանոնակարգեր և Պաշտոնական պարզաբանումներ։

Մենք հանձնառու ենք ունենալ խիստ կանոնակարգեր՝ ապահովելու սպառողների պաշտպանությունը ֆինանսական հատվածում, քանի որ դա կարևոր դեր է խաղում սպառողների ֆինանսական բարեկեցության բարձրացման գործում։ Հուսալի կանոնները մեծացնում են սպառողների վստահությունը ֆինանսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ, բայց դրանք արդյունավետ չեն, եթե չկիրառվեն։ Այդ նպատակով մենք վերահսկում և պարտադրում ենք այդ կանոնները։

Ո՞ւմ ենք մենք կանոնակարգում

Մենք կանոնակարգում ենք ֆինանսական արդյունաբերությունին, ներառյալ՝ բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, բրոքերներին ու գործակալներին, վճարային ընկերություններին, ներդրումային ընկերություններին, գրավատներին, փոխանակման կետերին, կենսաթոշակային և այլ ակտիվների կառավարիչներին և այլն։ Կանոններ սահմանելուց բացի, մենք նաև ապահովում ենք, որ ընկերությունները պահպանեն դրանք։ Այդ նպատակով մենք վերահսկում և պարտադրում ենք։ Որպես վերահսկողներ՝ մենք ստուգում ենք, թե արդյոք նրանք հետևում են ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի Ազգային ժողովի սահմանած կանոններին և չափանիշներին։ Դա կատարվում է ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ռազմավարության միջոցով։ Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսում վերահսկելու այն ընկերություններն ու ոլորտները, որոնք, եթե ձախողվեն, սպառողներին ամենամեծ ռիսկն ու վնասը կպատճառեն։

Ի՞նչպես է դա գործում գործնականում

Նախ, մենք մանրամասն ուսումնասիրում ենք ընկերություններից ստացված դիմումները՝ որոշելու համար, արդյոք նրանց տալ լիցենզիա աշխատելու համար։ Մենք ուսումնասիրում ենք ընկերության կողմից բիզնեսում ներդրվող կապիտալի կամ ֆինանսական ռեսուրսների մակարդակը, առաջարկվող բիզնես մոդելը, ինչպես նաև իրենց քաղաքականություններն ու ընթացակարգերը։ Մենք նաև ապահովում ենք, որ ընկերությունների ղեկավարները պատշաճ որակավորում ունենան և որ անձնակազմը լինի ճիշտ քանակի և որակի՝ իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար։ Դա նշանակում է, որ մենք վերահսկում ենք, թե որ ընկերություններն ու անձինք կարող են մուտք գործել և մնալ շուկայում։

Երկրորդ, մենք իրականացնում ենք շարունակական վերահսկողական աշխատանք՝ շուկայում գործող ընկերություններին ստուգելու և իրենց հետ աշխատելու համար։ Ընկերությունները պարտավոր են տրամադրել համապատասխան տեղեկատվություն ՀՀ ԿԲ-ին։

Այնուհետև մենք ստուգում ենք տրամադրված տեղեկատվությունը՝ համոզվելու համար, որ նրանք հետևում են կանոններին և ֆինանսապես կայուն են։ Մենք նաև ունենում ենք լայնածավալ վերահսկման գործիքներ, որոնք օգտագործում ենք ընկերությունների վարքագիծը վերահսկելու համար։ Օրինակ՝ մենք իրականացնում ենք գաղտնի գնորդների ուսումնասիրություններ՝ ստուգելու, թե արդյոք ընկերությունները արդար են վերաբերվում սպառողներին, երբ նրանք գնում են ֆինանսական ապրանքներ կամ ծառայություններ։ Բացի այդ, մենք իրականացնում ենք ընդհանուր վերանայումներ ֆինանսական ոլորտի որոշակի թեմաների և հատվածների վերաբերյալ. օրինակ, մենք վերահսկում ենք ֆինանսական գովազդները՝ ստուգելու, որ դրանք արդար են և չեն մոլորեցնում։ Մենք իրականացնում ենք տեղում ստուգումներ՝ հատուկ ուղղություններ կամ կոնկրետ հարցեր ուսումնասիրելու համար։ Ավելին, մենք վերլուծում ենք սպառողների բողոքները ընկերություններին, միջնորդներին և ՀՀ ԿԲ-ին՝ դիտարկելով և ըստ այդմ կարգավորելով խնդիրները։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ՀՀ ԿԲ-ն կասկածում է ընկերության կողմից սխալ վարքագիծ ունենալու մեջ

Եթե կան պատճառներ հավատալու, որ ընկերությունը կամ ընկերության ղեկավարը չի կատարում իրենց իրավական պարտավորությունները, մենք կանդրադառնանք այդ հարցին՝ հրահանգելով ընկերությանը փոխել իր վարքագիծը կամ զեկուցելով այն այլ համապատասխան իրավասու մարմիններին։ Հաճախ, սակայն, դա պահանջում է Կենտրոնական բանկի վերահսկողների, իրավաբանների, ֆինանսական վերլուծաբանների, հաշվապահների և այլ մասնագետների թիմի կողմից մանրամասն հետաքննություն։ Մեր վերահսկողական դերում մենք կարող ենք պահանջել ընկերությունից փաստաթղթեր, պարտադրել անհատներին մասնակցել հարցազրույցներին, եթե կասկածվում են սխալ վարքագծի մեջ, և իրականացնել ստուգումներ ընկերության տարածքներում։

Ի՞նչ գործողություններ կարող է ձեռնարկել ՀՀ ԿԲ-ն սխալ վարքագիծ ունեցող ընկերության կամ անձի դեմ

Այդ դեպքում մեր լիազորությունները մեզ թույլ են տալիս տույժ կամ տուգանք կիրառել ընկերության կամ անձի նկատմամբ, որը չի պահպանել իրենց պահանջները։ Ամենախիստ դեպքերում, մենք կարող ենք ընկերությունից հետ վերցնել իր լիցենզիան աշխատելու համար կամ արգելել անհատին աշխատել ֆինանսական ոլորտում։

Այս գործընթացը պահում է բարձր չափանիշներ Հայաստանի ֆինանսական ոլորտում՝ պաշտպանելու համար սպառողներին, երբ նրանք ձեռք են բերում ֆինանսական ապրանքներ կամ ծառայություններ։ Սա ֆինանսական ոլորտին հետևելու ԿԲ-ի կարևոր դերն է։

Սպառողների օրենքներ և կանոնակարգեր

Չկա հստակ օրենք, որը կարգավորում է սպառողների պաշտպանության բոլոր ասպեկտները; սակայն կան լայն շրջանակով իրավական փաստաթղթեր, որոնք անդրադառնում են տարբեր խնդիրներին։ Փաստաթղթերը կառուցված են հիերարխիկ կերպով. սահմանադրությունը և քաղաքացիական օրենսգիրքը ամենաառաջնահերթ ակտերն են, այնուհետև Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները։ Այս փաստաթղթերի հիման վրա, ԿԲ-ն կարող է ընդունել կանոնակարգեր և պաշտոնական պարզաբանումներ։

Իրավական փաստաթղթերը, որոնք անդրադառնում են սպառողների պաշտպանության հարցերին

Օրենքներ

  1. Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենք
  2. Բանկային ավանդների ներգրավվման մասին օրենք
  3. Սպառողական կրեդիտավորման մասին օրենք
  4. Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին օրենք

Կանոնակարգեր

  1. «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01
  2. «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» կանոնակարգ 8/02
  3. «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03 
  4. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների կազմը և հրապարակման (տրամադրման) կարգը, ինչպես նաև հրապարակվող (տրամադրվող) տեղեկատվության նկատմամբ ներկայացվող պահանջները» կանոնակարգ 8/03.1
  5. «Ֆինանսական կազմակերպությունների կողմից «Ձեր ֆինանսական տեղեկատուն» համակարգի օգտագործման եվ համակարգում տվյալների լրացման կանոններ» կանոնակարգ 8/03.2-ը հաստատելու մասին
  6. «Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04
  7. «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05
  8. «Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06
  9. «Ֆինանսական համակարգի մասնակիցներին ուղղված բողոքների հաշվառման, պահպանման և գրանցման ներքին գործընթացին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/07

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ