Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի չափագրման (տեղազննության) անհնարինության հետևանքով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 
բանկերին և վարկային կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի չափագրման (տեղազննության) անհնարինության հետևանքով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը բանկերից և բանկերի միությունից ստացել էր տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) տարածքային ստորաբաժանումները հաճախ չեն գրանցում գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը բանկին ի սեփականություն հանձնելու գործարքից ծագող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը այդ գույքի չափագրման (տեղազննության) անհնարինության պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով նշված իրադրությունը՝ ՀՀ կենտրոնական բանկը գրությամբ դիմել է Կոմիտեին վերը նշված խնդրի լուծմանն աջակցելու նպատակով:

Կոմիտեից տեղեկացրել են, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին ուղղվել է շրջաբերական գրություն, որով հանձնարարվել է անշարժ գույքի չափագրման (տեղազննության) անհնարինության դեպքում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնել այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերջին պետական գրանցման ժամանակ հավաքագրված քանակական և որակական տվյալների հիման վրա`  անշարժ գույքի uեփականության (oգտագործման) իրավունքի գրանցման վկայականում նշելով այդ տվյալները: Նշված վկայականի «լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում պարտադիր կատարվում է գրառում այն մասին, որ այդ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացվել է առանց անշարժ գույքի նախնական չափագրման (տեղազննության) աշխատանքներ իրականացնելու:

Կից ներկայացնում ենք Կոմիտեի շրջաբերական գրության պատճենը (2 թերթ):

Հարգանքով՝

Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության ու զարգացման բաժնի
իրավախորհրդատու Նելլի Կիրակոսյանին