ՀՀ ԿԲ բանբեր (2013թ. 1-ին եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2013 թվականի առաջին եռամսյակում
ՀՀ տարածքում գործող բանկերը
2013 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 476 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը): Եռամսյակի ընթացքում շարունակվել է արձանագրվել բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ:
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը
2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապի-տալն աճել է 1.2 %-ով և եռամսյակի վերջին կազմել 405.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում տեղի է ունեցել եռամսյակի 3.9 մլրդ դրամ զուտ շահույթի հաշվին:
Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 2.5 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հա-րաբերակցության ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.8%:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.4%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով:
Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները աճել են 4.2%-ով և եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 164.6 մլրդ դրամ, ընդ որում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 8 բանկում, իսկ նվազում` 14 բանկում:
Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 11.7% (131.9 մլրդ դրամ) աճի հաշվին:
Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 20.1%-ով և կազմել 465.9 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 7.3%-ով և կազմել 798.5 մլրդ դրամ:
Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապա-տասխանաբար 32.3% և 67.7% (31.12.2012թ. դրությամբ համապատասխանաբար` 31.4% և 68.6%):
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 4.2%-ով, իսկ արտարժութային ավանդները` 14.8%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսա-կարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմե-լով 72.2%:
Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում զգալի փոփո-խություններ արձանագրվել են բանկերի նկատմամբ պարտավորությունների և իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների մասով. իրավաբանանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռը աճել է 2.8 տոկոսային կետով, իսկ բանկերի նկատ-մամբ պարտավորությունների տեսակարար կշիռը՝ նվազել 3.2 տոկոսային կետով: