Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2018թ. 4-րդ եռ. - 2019թ. 3-րդ եռ.)
(2019/3) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(2018թ. 4-րդ եռ. - 2019թ. 3-րդ եռ.)
2018 թվականի չորրորդ եռամսյակից մինչև 2019 թվականի երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այն զգալիորեն չեզոքացրել է գնաճային միջավայրի վրա այդ ժամանակահատվածում իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականության և արտաքին աշխարհից փոխանցված զսպող ազդեցությունը: Սակայն վերոնշյալ ազդեցությունը յուրաքանչյուր հաջորդ եռամսյակ սպասվածից ավելի զսպող է եղել, ինչի հետևանքով հաշվետու ժամանակաշրջանի վերջում 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 1.1%.
2019 թվականի երրորդ եռամսյակում դրան գումարվել է նաև գյուղմթերքների գների նվազման ուղղությամբ դրսևորված ավելի խոր սեզոնայնության ազդեցությունը, որի պարագայում 12-ամսյա ընդհանուր գնաճը նվազել է՝ սեպտեմբերի վերջին կազմելով 0.5%: