Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաճախորդների հաշիվների բացման, սպասարկման և փակման կանոնները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/478 Ա
22.12.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաճախորդների հաշիվների բացման, սպասարկման և փակման կանոնները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1 կետը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների հաշիվների բացման, սպասարկման և փակման կանոնները»՝ համաձայն Հավելված 1-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Իրավաբանական և Գործառնությունների կառավարման վարչություններին սույն որոշման 1-ին կետով «ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների հաշիվների բացման, սպասարկման և փակման կանոններով» սահմանված օրինակելի ձևին համապատասխան վերակնքել.
1) ՀՀ տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հետ կնքված «ՀՀ Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների բացման, սպասարկման և փակման» պայմանագրերը վեցամսյա ժամկետում,
2) ՀՀ տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հետ այլ հաշիվների համար կնքված պայմանագրերը ըստ անհրաժեշտության,
3) Ոչ բանկ այլ հաճախորդների հետ կնքված «ՀՀ կենտրոնական բանկում հաշիվների բացման, սպասարկման և փակման» պայմանագրերը ըստ անհրաժեշտության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ