Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի գնումների պլանը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 92 Լ
03.06.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի գնումների պլանը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 11-րդ կետերով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի գնումների պլանը (այսուհետ՝ Գնումների պլան)՝ համաձայն Հավելված 1-ի։ Գնումների պլանը սահմանում է Կենտրոնական բանկի գործունեության համար անհրաժեշտ համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման կարիքները:
2. Գնումների պլանը և դրանում իրականացվող փոփոխությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։
3. Գնումների պլանում գնման նախընտրելի ընթացակարգի փոփոխությունները մինչև 20,000,000 ՀՀ դրամի չափով գնումների դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մրցույթների անցկացման հանձնաժողովի կողմից:
4. Գնման առարկայի փոփոխությունները, որոնք վերաբերում են մինչև 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գնման նախաձեռնությանը, իրականացվում են պատասխանատու ստորաբաժանման կողմից։
5. Գնման առարկայի փոփոխությունները, որոնք վերաբերում են 1,000,000-ից (մեկ միլիոն) մինչև 20,000,000 ՀՀ դրամը չգերազանցող գնման նախաձեռնությանը, իրականացվում են պատասխանատու ստորաբաժանման նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մրցույթների անցկացման հանձնաժողովի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արմեն Նուրբեկյան
Երևան