Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 143 Ա

03.09.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքների և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին հավանություն տալու մասին» թիվ 7 Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» հավելվածի (այսուհետ՝ Գործիքներ).
1) Գործիքների 1, 2.1, 3.1 կետերի 4-րդ ենթակետերը և 4.1 կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գործարքի առարկա կարող են հանդիսանալ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված պետական (գանձապետական) պարտատոմսերը, ինչպես նաև Հավելված 7-ով սահմանված չափանիշներին բավարարող պարտատոմսերը»,
2) Գործիքների 2.2 կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված» բառերից հետո լրացնել «պետական (գանձապետական)» բառերը:
2. Որոշման Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:
3. Որոշման Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի:
4. Որոշման Հավելված 6-ի 8-րդ կետից հանել «, ֆորվարդ» բառը:
5. Որոշման Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 3-ի:
6. Որոշման Հավելված 7.1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 4-ի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով, բացառությամբ 1-ին կետի:
8. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 16-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Մարտին Գալստյան
Երևան