«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին հավանություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 7 Ա
24.01.2014
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին հավանություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 20-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին` համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 21 Ա և 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 144 Ա որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերին սույն որոշման ծանուցման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2014 թ. հունվարի 31
Երևան