Վահագն Գրիգորյան
Ռազմավարություն և Կառավարում
Կենսագրություն
Վահագն Գրիգորյանը 2023թ. օգոստոսի 8-ին ստանձնել է Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։
Վահագն Գրիգորյանը նաև բանկի Նախագծային կոմիտեի գլխավոր քարտուղարն է և նախա-նախագծային կոմիտեի նախագահը։ Պարոն Գրիգորյանը նաև մարդկային ռեսուրսների կոմիտեի անդամ է։
Վահագն Գրիգորյանը պատասխանատու է Բանկի ռազմավարությամբ սահմանված՝ ամբողջ բանկի մասշտաբով տրանսֆորմացիայի օրակարգի, ինչպես նաև Բանկի ռազմավարության իրականացման համար։ Այլ պարտականությունների թվում են արտաքին և ներքին հաղորդակցության պատշաճ ապահովումը, նախագծերի իրականացման վերահսկումը սահմանված ժամկետներում և բյուջեի սահմաններում, ԿԲ ներքին գործընթացների և Բանկի ներքին փաստաթղթաշրջանառության օպտիմալացումը, բանկում նախագծերի կառավարման մտածելակերպի և մշակույթի տարածումը։
Մինչև ներկայիս պաշտոնը պարոն Գրիգորյանը եղել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդականը, իսկ դրանից առաջ ղեկավարել է Դրամավարկային քաղաքականության վարչությունը։ ԿԲ-ում իր կարիերան սկսել է 2000թ.՝ որպես մակրոտնտեսագետ Դրամավարկային քաղաքականության վարչությունում։ Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո 2008թ. նշանակվել է Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։ 2014թ. պարոն Գրիգորյանը ստանձնել է Դրամավարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնը։
Ծնվել է Երևանում։ Պարոն Գրիգորյանը 2001թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ կառավարում մասնագիտացմամբ։
Շարունակել է հետբուհական կրթությունը՝ 2014թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Բացի այդ, պարոն Գրիգորյանը կրթությունը շարունակել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հասարակական հարաբերությունների դպրոցում, որտեղ ստացել է հանրային կառավարման մագիստրոսի որակավորում՝ տնտեսական քաղաքականության կառավարման մասնագիտացմամբ։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
|
Տպագրման ընթացքում
|
Փոխարժեքի կառավարում. հետևանքները գնաճի նպատակադրման համար (զարգացող երկրի դեպք), ԿԲ ԱՓ
Հ. Ավետիսյանի հետ
|
|
Տպագրման ընթացքում
|
Գնաճը և կառուցվածքային բարեփոխումները տարբեր հասարակություններում (խաղի տեսության մոտեցում), ԿԲ ԱՓ
Հ. Իգիթյանի, Ա. Ասոյանի հետ
|
|
Ապր-2018
|
ԱՄՆ տնտեսության պոտենցիալ թողարկման և չեզոք տոկոսադրույքի գնահատականներ, ԱՄՀ ԱՓ/18/152
Ա. Ալիչիի և այլոց հետ
|
|
Մարտ-2011
|
Հայաստանի ընթացիկ հաշվի կայունության գնահատում, ԿԲ ԱՓ 08/12-01
Ա. Դալլաքյանի, Հ. Ավետիսյանի, Հ. Սարգսյանի հետ
|
|
Հուն-2008
|
Դոլարացման խթանները Հայաստանում, ԿԲ ԱՓ 08/08-01
Ա. Դալլաքյանի հետ
|
|
Հուն-2007
|
Հայաստանի իրական փոխարժեքի հավասարակշռության գնահատում, ԿԲ ԱՓ 08/07-02
Ա. Դալլաքյանի հետ
|
|
Օգս-2004
|
Հեքշեր-Օհլինի տեսության հետևանքները Հայաստանի համար, ԿԲ ԱՓ 08/04-04
|
|
Հուն-2003
|
Ներմուծման գները և գնաճը Հայաստանում, ԿԲ ԱՓ 08/03-04
|