Լուսինե Ղարագյոզյան
Ռիսկեր
Լուսինե Ղարագյոզյանը 2025 թվականի հունվարի 9-ից ստանձնել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավարի և ռիսկերի գլխավոր կառավարչի պաշտոնը։ Իր դերում նա պատասխանատու է ոչ ֆինանսական ռիսկերի շարունակական նույնականացման, գնահատման, կառավարման և վերահսկման, ինչպես նաև “Ռիսկերի Կառավարման Մեթոդաբանության” արդյունավետության համար։ Նա հանդիսանում է Ռիսկերի կառավարման կոմիտեի քարտուղար և հանդիսանում է բանկի գործադիր կոմիտեի անդամ։
Մինչ այս պաշտոնը ստանձնելը, Լուսինեն ձեռք էր բերել մեծ փորձառություն կարգավորման համապատասխանության, ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ոլորտներում։ Նա աշխատել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում որպես կարգավորման համապատասխանության ստորաբաժանման ղեկավար, որտեղ համակարգել է “Կարգավորող համապատասխանության մեթոդաբանության” ներդրումը, իրականացրել է համապատասխանության ռիսկերի կառավարման վերահսկողություն և ղեկավարել է կարգավորման հետ կապված քաղաքականության, ներգրավվածության աշխատանքային գործընթացները։
Մինչ HSBC-ին միանալը, նա զբաղեցրել է աուդիտի ղեկավար պաշտոններ «Grant Thornton» ՓԲԸ-ում, որտեղ ղեկավարել և վերահսկել է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների աուդիտորական ստուգումները՝ զարգացնելով խորքային պատկերացում ֆինանսական հաշվետվությունների, ռիսկերի գնահատման, ներքին վերահսկողության գնահատման և աուդիտորական մեթոդաբանությունների վերաբերյալ։
Իր կարիերայի սկզբում Լուսինեն աշխատել է «Արէքսիմբանկ» ՓԲԸ-ում որպես Վարկային մասնագետ։ Լուսինե Ղարագյոզյանը ունի Կառավարման, ռիսկերի և համապատասխանության ICA դիպլոմ Մանչեսթերի բիզնես դպրոցի կողմից, Հաշվապահության և բիզնեսի առաջադեմ դիպլոմ՝ ACCA ասոցիացիայի կողմից, ինչպես նաև Տնտեսագիտության և ֆինանսների մագիստրոսի աստիճան՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտից։ Նա նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հավաստագրված աուդիտոր է։