Գրիգորի Բաղդասարյան
Կորպորատիվ ծառայություններ
Գրիգորի Բաղդասարյանը 2023 թվականի օգոստոսի 22-ին ստանձնել է Կորպորատիվ ծառայությունների տնօրենի պաշտոնը:
Գրիգորի Բաղդասարյանը Բանկի գործադիր կոմիտեի անդամ է, Մրցույթների անցկացման հանձնաժողովի անդամ և Օտարման հանձնաժողովի նախագահ:
Պարոն Բաղդասարյանը Բանկին միացել է 2013 թվականին սկզբում որպես ՏՏ աուդիտոր:
2016 թվականի հուլիսին նա նշանակվել է ՏՏ աուդիտի բաժնի ղեկավար:
2020 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Նախագծային կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է գույքի կառավարման վարչության պետ:
Ծնվել է Երևանում: 2009 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրը, այնուհետև՝ 2012-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: 2021-2022 թթ-ին ուսանել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Graduate Executive Certificate in Management (GECM) ծրագրի ներքո:
Գրիգորին հանդիսանում է Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ (IIA - Armenia), ISACA անդամ, ունի միջազգային 2 վկայագիր՝ ISACA CISA (Certified Information Systems Auditor) և CRISC (Certified in Risk and Information Systems Control):