Անի Կիրակոսյան
Անձնակազմ և կորպորատիվ մշակույթ
Անի Կիրակոսյանն Կենտրոնական բանկի թիմին միացել է 2022 թվականի հոկտեմբերից, իսկ 2024 թվականից հանդիսանում է Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրեն։ Նա պատասխանատու է Կենտրոնական բանկում մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության մշակման, մարդկային կարողությունների ռազմավարական պլանավորման և իրագործման համար՝ ապահովելով համապատասխանությունը Կենտրոնական բանկի առաքելությանը, տեսլականին և արժեքներին։ Նրա հիմնական պատասխանատվության շրջանակում է նաև բարձր արդյունավետությամբ թիմերի և ներառական կորպորատիվ մշակույթի ձևավորումը, հաղորդակցումը և պահպանումը։ Նա հանդիսանում է Անձնակազմի կառավարման կոմիտեի քարտուղար և Բանկի Գործադիր կոմիտեի անդամ:
Մինչև Կենտրոնական բանկում իր գործունեությունը, Անի Կիրակոսյանը կուտակել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քանի տասը տարվա առաջադեմ փորձ տեղական և միջազգային ընկերություններում՝ այդ թվում ՏՏ, ֆինանսաբանկային և այլ ոլորտներում՝ զբաղեցնելով բաժնի պետի, ՄՌԿ ղեկավարի հաստիքներ:
Մասնագիտական գործունեության ընթացքում հիմնական ներգրավված է եղել համակարգերի մշակման և ներդրման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների արդիականացման և փոփոխությունների իրականացման մեջ:
Անի Կիրակոսյանն ունի մագիստրոսի աստիճան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում և բակալավրի աստիճան ընդհանուր հոգեբանության ոլորտում Երևանի Պետական Համալսարանից։
Հանդիսանում է Հայաստանի HR ասոցացիայի անդամ: