Արման Ալոյան
Իրավաբանություն
Արման Ալոյանը իրավաբան է՝ 25 տարվա մասնագիտական փորձով, որից 9-ը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում և 16-ը՝ ՀՀ Կենտրոնական բանկում։ 2022 թվականից ի վեր Արման Ալոյանը զբաղեցնում է ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Բացի այդ, ի պաշտոնե Արման Ալոյանը Կենտրոնական բանկի գլխավոր իրավախորհրդատուն է:
Արման Ալոյանը տարբեր ոլորտների փորձագետ է։ Նրա մասնագիտական ոլորտներն են՝ իրավական քաղաքականության մշակումը, իրավական հետազոտությունները և վերլուծությունը, քաղաքականության փաստաթղթերի, իրավական ակտերի, այդ թվում՝ օրենքների և կառավարական որոշումների մշակումը, մարդու իրավունքների և իրավաբանական դասընթացների անցկացումը, ինչպես նաև իրավական նախագծերի պլանավորումը, կառավարումը, մշտադիտարկումը և գնահատումը։
Իր աշխաանքային գործունեության ընթացքում Արման Ալոյանը մասնակցել է մի շարք նախաձեռնությունների, որոնք զգալի ազդեցություն են ունեցել Հայաստանում իրավական բարեփոխումների ուղու ձևավորման վրա: Դրանց թվում են Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերությունների վարչության և ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչությունում եվրոպական միության հետ հարաբերությունների բաժնի հիմնադրումը։ Հարկ է նշել, որ Արման Ալոյանն ունի օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ազգային և միջազգային կազմակերպությունների (Եվրոպայի խորհուրդ, GIZ, Միավորված Ազգերի Կազմակերպություն և այլն) հետ աշխատանքի մեծ փորձ և տարբեր միջազգային կազմակերպությունների և ազգային գործակալությունների հետ բանակցությունների տարիների փորձ։
Արման Ալոյանը ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանում 1998 թվականին։ Նա Բիրմինգհեմի համալսարանի հետազոտող է (2006)։ 2023-2024 թվականներին եղել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի խորհրդի անդամ։