Աշոտ Գաբրիելյան
Տվյալների կառավարում
Աշոտ Գաբրիելյանը 2023 թ. փետրվարից զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի Տվյալների կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ 2025 թ. մայիսին նրան է վստահվել նաև նորաստեղծ Վճարային ծառայությունների և տվյալների կառավարման կենտրոնի ղեկավարումը։ Նա միաժամանակ հանդիսանում է Տվյալների կառավարման կոմիտեի քարտուղարը և Բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի անդամ։ Բացի Կենտրոնական բանկում իր պարտականություններից, պարոն Գաբրիելյանը նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Իր ներկայիս պաշտոնում պարոն Գաբրիելյանը ղեկավարում է Կենտրոնական բանկի փոխակերպման հիմնական ծրագրերից մեկը՝ ազգային Էլեկտրոնային վճարային համակարգի արդիականացումը։ Այս բազմամյա բարեփոխումն ուղղված է Հայաստանի վճարային էկոհամակարգը համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելուն, հաճախորդակենտրոն սկզբունքի ներդրմանը և երկարաժամկետ կայունության ապահովմանը՝ ինտեգրված կառավարման գործիքակազմի միջոցով։ Նա նաև առաջնորդում է Բանկի տվյալների կառավարման օրակարգը՝ սահմանելով տվյալների որակի, ճարտարապետության, կենսափուլի կառավարման և հասանելիության տրամադրման ստանդարտները ՝ այդ կերպ խթանելով տվյալների ժողովրդավարացումը Բանկում։
Մինչ այս պաշտոնները, պարոն Գաբրիելյանը Կենտրոնական բանկում զբաղեցրել է մի շարք այլ ղեկավար պաշտոններ՝ բիզնես վերլուծության փորձագետ և նախագծերի ղեկավար, որտեղ առաջնորդել է ֆինանսական ենթակառուցվածքների և թվայնացման ծրագրեր, ինչպիսիք են՝ SAP Business Intelligence-ի, ASWA-ի և ՀՀ պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգի (AMPIS) ներդրումը։ 2018-ից 2023 թվականներին նա ղեկավարել է ԱՔՌԱ վարկային բյուրոն՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, որի ընթացքում իրականացրել է բյուրոյի գործունեության համապարփակ վերափոխում՝ ապահովելով էական արդյունավետության և շահութաբերության աճ։
Պարոն Գաբրիելյանը նաև համագործակցել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ՝ որպես խորհրդատու՝ մասնակցելով Վրաստանում, Ուկրաինայում և Տաջիկստանում իրականացված կենսաթոշակային և թվային փոխակերպման ծրագրերին։
Ծնվել է Երևանում։ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ մասնագիտանալով միջազգային տնտեսական հարաբերություններում, ունի բիզնես վարչարարության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ուսանողական տարիներին մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Global UGRAD փոխանակման ծրագրին՝ ուսանելով Միսսուրիի համալսարանում (Սենթ Լուիս)։