• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
  • Մեր մասին
  • Մեր կառավարումը

Հայկ Ավետիսյան

Մակրոտնտեսություն

Հայկ Ավետիսյան

Հայկ Ավետիսյանը 2024թ. մարտի 26-ին ստանձնել է Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։

Հայկ Ավետիսյանը Հայաստանի կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի և ֆինանսական կայունության կոմիտեի անդամ է։ Նա նաև հանդիսանում է Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի տարածաշրջանային կարողությունների զարգացման կենտրոնի (CCAMTAC) ղեկավար կոմիտեի անդամ, որը ԱՄՀ-ի, անդամ երկրների և զարգացման գործընկերների համատեղ նախաձեռնություն է։

Հայկ Ավետիսյանն ունի Հայաստանի կենտրոնական բանկում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձ՝ մասնագիտանալով մակրոտնտեսական մոդելավորման, տնտեսական վերլուծության, սցենարների կառուցման, քաղաքականության մշակման և դրամավարկային քաղաքականության շրջանակների ոլորտներում։ Իր ներկայիս դերում պարոն Ավետիսյանը ղեկավարում է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության, տնտեսական հետազոտությունների և վիճակագրության ոլորտներում տարվող աշխատանքները և վերահսկում է ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեությունը։

Նախկինում պարոն Ավետիսյանը ղեկավարել է Դրամավարկային քաղաքականության վարչությունը։ ԿԲ-ում իր կարիերան սկսել է 2008թ.-ին՝ որպես մակրոտնտեսագետ Դրամավարկային քաղաքականության վարչությունում։ Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնում և Մոդելավորման ու կանխատեսման բաժնում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո, 2014թ. նշանակվել է Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։ 2020թ.-ին նշանակվել է Դրամավարկային քաղաքականության վարչության պետ։

Դրամավարկային քաղաքականության վարչությունում իր կարիերայի ընթացքում Հայկ Ավետիսյանն իրականացրել է քաղաքականությանն առնչվող ուսումնասիրություններ և հետազոտություններ միջազգային մակրոտնտեսագիտության և ֆինանսների, արտաքին խոցելիությունների և ֆինանսական ճգնաժամերի, ինչպես նաև զարգացող երկրների դրամավարկային քաղաքականության մեթոդաբանությունների շրջանակում։ Վերջերս պարոն Ավետիսյանը ղեկավարել է ԿԲ-ում դրամավարկային քաղաքականության նոր մեթոդաբանության մշակման ծրագիրը՝ ներդնելով ռիսկերի կառավարման մոտեցումը որպես անորոշության պայմաններում դրամավարկային քաղաքականության համակարգային տեսլական։ Այս նոր մեթոդաբանությունը, որը կոչվում է Կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգ Mark 2 (FPAS II), գործարկվել է 2024թ. հունվարին՝ դարձնելով ՀՀ ԿԲ-ն աշխարհում առաջին կենտրոնական բանկը, որն իրագործել է այս մոտեցումը։

Ծնվել է Լեռնավան համայնքում՝ Սպիտակի տարածաշրջանում։ Պարոն Ավետիսյանը 2007թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտացմամբ։ Շարունակել է ուսումը ՀՊՏՀ-ում՝ 2010թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Բացի այդ, 2020թ. պարոն Ավետիսյանն ավարտել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հասարակական հարաբերությունների դպրոցը (SIPA)՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի որակավորում՝ տնտեսական քաղաքականության կառավարման մասնագիտացմամբ։

Ելույթներ

N/A

Հրապարակումներ

Դեկ-2024 «Դրամավարկային քաղաքականության ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցում, FPAS Mark II-ի տեսությունն ու պրակտիկան Հայաստանի կենտրոնական բանկում», (Մեթոդաբանության գիրք, տպագրման ընթացքում), խմբագրված Դ. Լաքսթոնի, Մ. Գալստյանի, Վ. Ավագյանի հետ

Նոյ-2024 «Գնաճի թիրախը Հայաստանում», ԿԲ քաղաքականության տեղեկանք, Հ. Իգիթյանի, Ա. Պապիկյանի հետ

Դեկ-2023 «Ոչ առևտրային կպչուն գների գնաճ. դրամավարկային քաղաքականության վերլուծության համար ավելի լավ հայեցակարգերի մշակում», ԿԲ ԱՓ 2023/19, Ա. Պապիկյանի, Դ. Լաքսթոնի և այլոց հետ

Հուն-2023 «Ներքին պետական պարտքի եկամտաբերության հանելուկը 2020 թվականին. եկամտաբերության նվազում՝ զարգացող տնտեսություններում հարկաբյուջետային մեծ շոկերի պայմաններում», գլուխ՝ Ալեքսանդր Վ․ Գևորգյան (խմբ.), «Արժութային սահմանափակումներն ու զարգացող տնտեսությունները», գլուխ 2, էջեր 28-45, Էդվարդ Էլգար հրատարակչություն Իլին Վյաչեսլավի և Յակովլև Դմիտրիի հետ

Հուն-2023 «FPAS Mark II. դրամավարկային քաղաքականությանն առնչվող արդյունքների բացեր», ԿԲ ԱՓ 2023/03, Վ. Ավագյանի, Մ. Գալստյանի և այլոց հետ

Դեկ-2022 «FPAS Mark II. ֆինանսական ցիկլի բացեր», ԿԲ ԱՓ 2022/11, Վ. Ավագյանի, Մ. Գալստյանի և այլոց հետ

Փետ-2019 «ԱՄՆ-ի պոտենցիալ արդյունքի բազմաչափ ֆիլտրի գնահատում. ընդլայնում աշխատանքի շուկայի հիստերեզիսով», ԱՄՀ ԱՓ/19/35, Ա. Ալիչիի և այլոց հետ

Ապր-2018 «ԱՄՆ տնտեսության պոտենցիալ արդյունքի և չեզոք տոկոսադրույքի գնահատականներ», ԱՄՀ ԱՓ/18/152, Ա. Ալիչիի և այլոց հետ

Մայիս-2013/Հոկ-2009 «Հայաստանում արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղ ահազանգման համակարգեր», Ֆինանսական կայունության հաշվետվություն 2012, էջ 57-140., ԱՓ 08/09-01E

Հուն-2012 «Հայաստանի ընթացիկ հաշվի կայունության գնահատում», ԿԲ ԱՓ 08/12-01, Ա. Դալլաքյանի, Վ. Գրիգորյանի, Հ. Սարգսյանի հետ

Հուն-2010 «Նոր սերնդի արժութային ճգնաժամ», Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունները համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում. զարգացման հիմնախնդիրներ և հեռանկարներ, Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, էջ 220-229

Փետ-2010 «Հայկական դրամի փոխարժեքի ռեգրեսիոն ծառը իր հիմնական որոշիչներով», Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա, #1-2 (Հունվար-Փետրվար), (115-116), էջ 68-70

Մարտ-2010 «Համաշխարհային փոխարժեքների տեղափոխությունը ֆինանսական ճգնաժամի ընթացքում», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պարբերական («Բանբեր»), 1(19), էջ 93-104

Հուն-2009 «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և արժեզրկման ճնշումները զարգացող երկրներում», Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա, #6-7(Մայիս-Հունիս), (107-108), էջ 12-14

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ