• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
  • Մեր մասին
  • Մեր կառավարումը

Անուշ Գրիգորյան

Ֆինանսներ

Անուշ Գրիգորյան

Անուշ Գրիգորյանը ստանձնել է Ֆինանսական տնօրենի պաշտոնը 2021 թվականի հուլիսի 14-ին։ Անուշ Գրիգորյանը պատասխանատու է Կենտրոնական բանկի բյուջետավորման, ֆինանսական հաշվետվությունների եւ ֆինանսական հաշվառման գործառույթների համար։ Նախքան այս պաշտոնը, Անուշ Գրիգորյանը երկու տարի զբաղեցրել է Կենտրոնական բանկի բյուջետավորման և հաշվետվությունների բաժնի ղեկավարի պաշտոնը։

Մինչ Կենտրոնական բանկին միանալը տիկին Գրիգորյանը կուտակել է ավելի քան 10 տարվա փորձ արտաքին աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ոլորտներում` աշխատելով տեղական և միջազգային մի շարք առաջատար կազմակերպություններում:

Կենտրոնական բանկի գործունեության հետ համատեղ Անուշ Գրիգորյանը զբաղեցրել է նաև մի քանի այլ պաշտոններ: 2021թ-ից հանդիսացել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ, իսկ այժմ զբաղեցնում է Հաշվապահության և աուդիտի հանրային վերահսկողության խորհրդի անդամի պաշտոնը։ Միաժամանակ, 2022 թվականի մայիսից տիկին Գրիգորյանը հանդես է գալիս նաև որպես Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) անկախ փորձագետ, մասնակցելով տեխնիկական աջակցության առաքելություններին՝ կենտրոնական բանկերում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) ներդրման ուղղությամբ:

Տիկին Գրիգորյանը ունի մոտ 10 տարվա դասավանդման փորձ ՖՀՄՍ-երի գծով, հանդիսանում է Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի անդամ (FCCA), սերտիֆիկացված ներքին աուդիտոր (CIA) և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված արտաքին աուդիտոր։

Նա 2005 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2022 թվականին ավարտել է Գործադիր կառավարման (GECM) ծրագիրը Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ներկայումս նա սովորում է Ստենֆորդի համալսարանի «Stanford Business School»-ի LEAD կառավարման ծրագրում։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ