Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
|
Վիճակագրության վարչություն
|
| Աղյուսակ։ |
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արագ դրամական համակարգերով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումներ ըստ երկրների |
| Արժույթ։ |
ԱՄՆ դոլար |
| Միավոր։ |
Հազար |
| Պարբերականություն։ |
Ամսական |
| Ժամկետայնություն։ |
Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը |
| Աղբյուր։ |
ՀՀ կենտրոնական բանկ |
| էլեկտրոնային հասցե։ |
externalaccounts@cba.am |
| |
| Դրույթներ և սահմանումներ։ |
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումները կազմվում են առևտրային բանկերից հավաքագրվող «հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» 24 հաշվետվական ձևից։ Ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում՝ ա. հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները. բ. աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում. |
| Ընդգրկունություն և դասակարգումներ։ |
Սույն աղյուսակներում ներկայացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացված և արտասահման փոխանցված բոլոր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք իրականացվել են ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) կողմից: Աղյուսակներում լրացվող տեղեկատվությունը ներառում է առանց բանկային հաշվի բացման արագ դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերի միջոցով ստացված և փոխանցված գումարները: Աղյուսակներում լրացվող զուտ ներհոսքը հավասար է ներհոսքի և արտահոսքի տարբերությանը։ |
|
Վերանայում։
|
Տվյալները կարող են վերանայվել հաշվետու սուբյեկտների կողմից տվյալների ճշտման պարագայում: |
|
Նշումներ:
|
|