Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
|
Վիճակագրության վարչություն
|
| Աղյուսակ։ |
ՀՀ համախառն պարտքի մայր գումարների սպասարկման ժամանակացույց |
| Արժույթ։ |
ԱՄՆ դոլար |
| Միավոր։ |
Միլիոն |
| Պարբերականություն։ |
Եռամսյակային |
| Ժամկետայնություն։ |
Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող չորրորդ ամսվա 15-րդ օրը |
| Աղբյուր։ |
ՀՀ կենտրոնական բանկ |
| էլեկտրոնային հասցե։ |
externalaccounts@cba.am |
| |
| Դրույթներ և սահմանումներ։ |
ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկի (https://www.imf.org/external/pubs/ft/bop/2007/pdf/bpm6.pdf) և արտաքին պարտքի վիճակագրության ձեռնարկի (https://tffs.org/pdf/edsg/ft2014.pdf) մեթոդաբանությամբ: Արտաքին պարտքի մայր գումարների սպասարկման ժամանակացույցի աղյուսակում արտացոլվում է նշված ժամանակաշրջանի վերջի դրությամբ առկա տվյալների հիման վրա ՀՀ ռեզիդենտների կողմից ներգրավված արտաքին պարտավորությունների մայր գումաների ապագա սպասարկման վերաբերյալ տեղեկատվությունը։ |
| Ընդգրկունություն և դասակարգումներ։ |
"Ուղղակի ներդրումներ՝ միջֆիրմային վարկեր" տողում արտացոլվում են ուղղակի ներդրողների և ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունների, ինչպես նաև փոխկապակցված ընկերությունների միջև պարտքային գործիքների ապագա մարումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ներառվում են ինչպես ավանդային կազմակերությունների, այնպես էլ այլ հատվածների պարտաքային գործիքների վերաբերյալ տվյալները։ |
|
Վերանայում։
|
Վերանայումներ չեն կատարվում, քանի որ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում արդեն ճշգրտված տվյալների հիման վրա կազմվում է նոր սպասարկման ժամանակացույց |
|
Նշումներ:
|
"Տվյալները բացակայում են" սյան մեջ ներառվում են այն պարտավորությունները, որոնք չունեն հստակ մարման ժամանակացույց կամ որոնց մարման ժամանակացույցի վերաբերյալ տվյալներ չեն հավաքագրվել։ |