Մարտին Գալստյանը մասնակցել է Ալբանիայի բանկի 100-ամյակի համաժողովին
Նոյեմբերի 11-ին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ալբանիայի բանկի հարյուրամյակին նվիրված համաժողովին, որն անցկացվել է Տիրանայում՝ «A century of central banking: From institutional foundation to regional anchor» խորագրով։
Միջոցառմանը ներկա են գտնվել միջազգային ֆինանսական հաստատությունների և եվրոպական կենտրոնական բանկերի ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ՝ քննարկելու անցած դարի ձեռքբերումներն ու առաջիկա մարտահրավերները։
Համաժողովի ընթացքում ԿԲ նախագահը մասնակցել է «Դրամավարկային քաղաքականության մարտահրավերները» թեմայով պանելային քննարկմանը, որը վարել է Ալբանիայի բանկի առաջին փոխնախագահ Լուլջետա Մինջոզին։
Իր խոսքում Մարտին Գալստյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության ռիսկերի պրուդենցիալ կառավարման մոտեցումը՝ շեշտադրելով, թե ինչպես կարող են կենտրոնական բանկերը պահպանել իրենց վստահությունն ու ճկունությունը անորոշության պայմաններում։ Նա ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նորար շրջանակը՝ հիմնված «նվազագույն ափսոսանքներով» որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինստիտուցիոնալ թափանցիկության և հաշվետվողականության ուժեղ մեխանիզմների կիրառման վրա։