«Հայկական բանկային օր» Raiffeisen Bank International-ում

Սեպտեմբերի 11-ին Raiffeisen Bank International բանկային կորպորացիան Վիեննայում հյուրընկալել  է «Հայկական բանկային օր» միջոցառումը, որը նվիրված է եղել Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական ոլորտների համագործակցության խորացմանը։

Բացման խոսքով հանդես են եկել RBI-ի գործադիր տնօրեն Յոհան Շտրոբլը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ ընդգծելով ֆինանսական ոլորտում շարունակական երկխոսության և գործընկերային համագործակցության կարևորությունը։

Միջոցառման օրակարգը ներառել է նաև մի շարք այլ թեմաներ. ԿԲ-ն և Հայաստանի բանկերի միությունը ներկայացրել են «Տարածաշրջանային մակրոտնտեսական հեռանկար» խորագրով զեկույցը, ապա քննարկվել են Հայաստանում կայուն աճի խնդիրները, Raiffeisen Bank International-ի ֆինանսական պատժամիջոցների համապատասխանության շրջանակի փորձը, ինչպես նաև Եվրոպայի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի տնտեսական հեռանկարները՝ անդրադառնալով եվրոպական բանկերի դիրքորոշմանը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ:

Հիմնական զեկույցներին հաջորդել են նաև երկկողմ հանդիպումներ՝ հայկական բանկերի և RBI ստորաբաժանումների միջև։