Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական խորհրդի 28-րդ նիստի մասին
Հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի' Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական խորհրդի 28-րդ նիստին։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետություններում դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերը, բանկային համակարգի կարգավորման և վերահսկողության ժամանակակից մոտեցումները, կիբեռանվտանգության ապահովման հնարավոր միջոցներն ու համագործակցության ուղղությունները։
Կարևորվել է համագործակցությունը կենտրոնական (ազգային) բանկերի միջև, համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում։