ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարածաշրջանային ֆորումին
Հուլիսի 10-ին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԾԱԶԲ) Երևանում կազմակերպված տարածաշրջանային ֆորումին:
Նախագահը մասնակցել է «Կայունության աջակցում․միջազգային համատեղ գործողություններ Սևծովյան տարածաշրջանի փոքր տնտեսությունների համար» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր տնտեսությունների դիմակայունության ամրապնդմանը՝ միջազգային համագործակցության ընդլայնման միջոցով։
Ֆորումին մասնակցել է նաև ԿԲ խորհրդի անդամ և ՍԾԱԶԲ-ում Հայաստանի տնօրեն Դավիթ Նահապետյանը, ով ղեկավարել է «Գործընկերություն ՍԾԱԶԲ-ի հետ․դիտարկումներ և փորձ» խորագրով պանելային քննարկումը՝ նվիրված անդամ երկրների և ՍԾԱԶԲ-ի միջև գործնական համագործակցության ուղիներին և փորձին։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իր հանձնառությունը՝ խորացնել համագործակցությունը տարածաշրջանային կառույցների հետ