Ամփոփիչ հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության հետ

Հունիսի 18-ին Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ամփոփիչ հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում  քննարկվել են առաքելության այցի հիմնական արդյունքները:

Անդրադարձ է եղել Հիմնադրամի հետ հետագա համագործակցության շրջանակներին, իրականացվող բարեփոխումների մասով ընթացիկ վիճակին, ինչպես նաև ԱՄՀ զեկույցի (Article IV Consultation Staff Report) հնարավոր վերլուծական թեմաներին։

Կողմերը շնորհակալություն հայտնեցին կառուցողական համագործակցության համար և վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ շարունակել սերտ աշխատանքը։