Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ՝ 5.00 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ՝ 5.00 տոկոս

2009 թ. հոկտեմբերի 6-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 5.00%:

2009 թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը` ավելանալով 0.2 տոկոսային կետով, կազմել է 3.7%:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ արտաքին միջավայրում չափավոր գնաճային ճնշումներ են ձևավորվում` պայմանավորվելով հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումների պահպանման սպասումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, որոշակիորեն ակտիվացրել են նաև ներքին գնաճային միջավայրը:

Խորհուրդը` ակնկալելով տնտեսական ակտիվության հետագա աճ, գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: