Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 6.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 6.75 տոկոս

2009 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%:

2009 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է ընդամենը 1.2% գնաճ, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը նվազել է տարեվերջի 5.2%-ի նկատմամբ` կազմելով 4.0%:

ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներում պահպանվող գնանկումային միջավայրը և ներքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը նպաստում են ցածր գնաճի ձևավորմանը:

ԿԲ խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, գտնում է, որ գների կայունության և ֆինանսական կայունության խնդիրների արդյունավետ զուգորդմանը նպաստող դրամավարկային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ արդիական: