Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը:

«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա:

Տեղեկատվական գրքույկ

Անվանական արժեքը 2000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 999,9
Քաշը 62,2 գ
Տրամագիծը 50,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը մինչև 999 հատ
Թողարկման տարեթիվը 2026

Կարդացեք ավելին Հուշադրամներ բաժնում: