Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
2026 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։
«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված հուշադրամ
«Քարերի սիմֆոնիան» Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում:
Դիմերես` ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։
Դարձերես՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի պատկերը:
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։
| Անվանական արժեքը | 3000 դրամ |
| Մետաղը/հարգը | արծաթ 9990 |
| Քաշը | 93,3 գ |
| Տրամագիծը | 45,0 մմ |
| Որակը | պրուֆ |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Թողարկման քանակը | 500 հատ |
| Թողարկման տարեթիվը | 2026 |
Կարդացեք ավելին Հուշադրամներ բաժնում: