Շրջանառության մեջ է դրվել «Նոյյան տապան» նոր ներդրումային դրամ

2026 թվականի hուլիսի 15-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» 1/10 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամը՝ համալրելով հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը, որը թողարկվում է 2011-2012 թվականներից՝ ¼, ½, 1, 5, 10 տրոյան ունցիա, ինչպես նաև 1 և 5 կգ քաշերով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 50 դրամ
Մետաղը/ հարգը արծաթ 999
Քաշը 1/10 տրոյան ունցիա
Տրամագիծը 16.54 մմ
Որակը սովորական
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը

մինչև 3 000 000 հատ տարեկան

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:
Հատվել է «Geiger Edelmetalle AG» դրամահատարանում, Գերմանիա: