Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրության զարգացում, ՎԿ հետ համատեղ մեթոդաբանության կատարելագործում, հավաքագրվող տվյալների արժանահավատության ստուգում:
  • Իրականացնել ըստ վճարային հաշվեկշռի ապրանքների առևտրի վիճակագրության կազմում, մեթոդաբանության թարմացում, տվյալների նոր աղբյուրների բացահայտում, հարցումների նախաձեռնում և անհրաժեշտ լրահաշվարկների կատարում։
  • Իրականացնել ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների, արժեթղթերի շուկայի մասնակիցների և այլ ֆինանսական կազմակերպությունների արտաքին հատվածի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ամփոփում։ Հետևել ոլորտի զարգացումներին և իրականացնել անհրաժեշտ մեթոդաբանական փոփոխություններ։
  • Իրականացնել ՀՀ արտաքին հաշիվների վիճակագրության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև արտաքին հաշիվների պատմական շարքերի վերանայում:
  • Իրականացնել միջազգային կազմակերպությունների, այլ երկրների և կազմակերպությունների, ԿԲ ստորաբաժանումների, պետական գերատեսչությունների և տարբեր պատվիրակությունների պահանջին և ստանձնած պարտավորություններին համապատասխան տեղեկատվության մշակում և տրամադրում:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական /ֆինանսական կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ տնտեսագիտության/վիճակագրության/ֆինանսական ոլորտում
  • Մակրոտնտեսագիտության իմացություն
  • Ընդհանուր վիճակագրության իմացություն
  • Միջազգային տնտեսագիտության իմացություն
  • Հաշվապահության իմացություն
  • Տվյալների բազաների հետ աշխատանքի հմտություններ
  • Տվյալների մաթեմատիկական վերլուծության հմտություններ
  • Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության իմացություն
  • Միկրոտնտեսագիտության իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև.

  • Վերլուծելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Ճկունություն
  • Պատասխանատվության զգացում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին