Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ՖԴԿ-ի կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի, մասնավորապես սերվերների, օպերացիոն համակարգերի, դոմեյնի (Active Directory), ֆայլադարանի, Business Objects համակարգի, ինչպես նաև հատուկ կիրառական համակարգերի ադմինիստրավորում
  • Իրականացնել ծրագրային համակարգերի աշխատանքի մոնիտորինգ, բացահայտված խնդիրների վերլուծություն
  • Իրականացնել ՖԴԿ-ի տեղեկատվական համակարգերի տեղեկատվության կրկնօրինակումը, արխիվացումը և պահուստավորումը՝ համաձայն սահմանված ժամանակացույցի
  • Օժանդակել ՖԴԿ-ի կողմից գործերի վերլուծության աշխատանքներին
  • Վերլուծությունների իրականացման ընթացքում առաջացած պահանջների հիման վրա բարդ հարցումների միջոցով տարբեր տվյալների շտեմարաններից արտահանել անհրաժեշտ ձևաչափով տեղեկություններ կամ հաշվետվություններ
  • Ձևավորել և արտահանել ՖԴԿ-ի համակարգերից պահանջվող հաշվետվությունները՝ հաշվետվություն տրամադրող անձանց վերահսկողությունը ապահովելու շրջանակներում դրանք վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին տրամադրելու նպատակով
  • Կատարել հաշվետվություն տրամադրող անձանցից ստացվող թղթային հաշվետվությունների տրամաբանական ստուգումը, անճշտությունների բացահայտումը և ճշգրտումը
  • Հետևել ավտոմատ կերպով ստացվող հաշվետվությունների մուտքագրման գրանցամատյանին
  • Կազմակերպել հաշվետու անձանց հաշվառման գործընթացը համաձայն գործող ընթացակարգերին
  • Իրականացնել ՖԴԿ-ում առկա կիրառական համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքներ
  • Մասնակցնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքներին տեղեկատվական տեխնոլոգիաների մասով` հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ռիսկերը և առանձնահատկությունները
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
  • 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
  • Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
  • MS Active Directory, Group Policy, DNS, Firewall կարգաբերումների իմացություն
  • Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
  • Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
  • Ծրագրավորման տարրական գիտելիքներ
  • Հայերենի ազատ տիրապետում
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Պատասխանատվության զգացում
  • Արագ սովորելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին