Աշխատանքային պարտականություններ
- Վերլուծել ֆինանսական կազմակերպությունների հաշվետվությունները և այլ տվյալներ
- Մեկնաբանել ֆինանսական համակարգում և առանձին կազմակերպություններում տեղի ունեցող զարգացումները
- Գնահատել հնարավոր ռիսկերն ու ապագա զարգացումները
- Մշակել ֆինանսական կարգավորման քաղաքականության բարելավման առաջարկություններ և գնահատել դրանց ազդեցությունը
- Ուսումնասիրել միջազգային փորձը և վերլուծական ու կանոնակարգող նյութերը
- Ներկայացնել մասնագիտական կարծիքներ և եզրակացություններ ԿԲ ներսում և գործընկեր կառույցների շրջանակում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում
- Ֆինանսական վերլուծության, ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերլուծության աշխատանքային փորձը ցանկալի է
- Ֆինանսների և ֆինանսական վերլուծության իմացություն
- Ռիսկերի կառավարման իմացություն
- Տվյալների հետ աշխատելու ժամանակակից գործիքների տիրապետում
- Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում
- Մակրոտնտեսագիտության և միկրոտնտեսագիտության իմացությունը ցանկալի է
- Դրամավարկային և բանկային վիճակագրության իմացությունը ցանկալի է
- Էկոնոմետրիկայի իմացությունը ցանկալի է
Որպես առավելություն կդիտարկվի
- FRM, CFA որակավորումների առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն