Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեության վերահսկողություն և ֆինանսական ցուցանիշների վերլուծություն։
  • Իրականացնել ակտիվին կցված թոքեն թողարկող կազմակերպությունների գործունեության վերահսկողություն և գնահատում։
  • Գնահատել ոլորտի ռիսկերը, իրականացնել վերահսկողական միջոցառումներ՝ ֆինանսական կայունության, սպառողների շահերի պաշտպանության և ռիսկերի նվազեցման նպատակով։
  • Ուսումնասիրել և վերլուծել վճարային գործիքներն ու տեխնոլոգիական լուծումները, բացահայտել և գնահատել դրանցից բխող ռիսկերը։
  • Տրամադրել մասնագիտական կարծիք լիցենզիաների, թույլտվությունների և նորարարական (ֆինտեխ) ֆինանսական ծառայությունների ներդրման դիմումների վերաբերյալ։
  • Իրականացնել վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունների հետ ընթացիկ հաղորդակցություն և մասնակցել ոլորտային ուսումնասիրությունների, վերլուծությունների ու ստուգումների։
  • Հետևել միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և ոլորտի միջազգային զարգացումներին։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ  հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ խորացված գիտելիքներ
  • Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
  • Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
  • ՀՀ բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
  • Վճարահաշվարկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական    օրենսդրության իմացություն
  • Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
  • Միջազգային պրակտիկայում կիրառվող վճարահաշվարկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն
  • Ժամանակի կառավարում
  • Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու  ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Օրինապահություն և հուսալիություն
  • Թիմում աշխատելու հմտություն    
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին