Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել դրամագիտական արժեքների պահպանման, հաշվառման, ընդունման, իրացման և այլ գործառնություններ՝ սահմանված կարգին համապատասխան։
  • Կրել լիակատար նյութական պատասխանատվություն իրեն վստահված դրամագիտական արժեքների համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխարինել դրամագիտական արժեքների պահուստների դրամապահոցի նյութական պատասխանատուներին։
  • Իրականացնել դրամագիտական արժեքների վաճառք վաճառասրահում և ապահովել հաճախորդների որակյալ սպասարկումը։
  • Իրականացնել համապատասխան հաշվապահական ձևակերպումներ «Գործառնական օր» ծրագրում՝ լիազորությունների շրջանակում։
  • Տրամադրել հաճախորդներին ամբողջական տեղեկատվություն դրամագիտական արժեքների և դրանց վերաբերյալ հրապարակված տեղեկատվական նյութերի մասին, ինչպես նաև ապահովել «Դրամագետ» վաճառասրահի պատշաճ և ներկայացուցչական տեսքը։
  • Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկում կանխիկ դրամի և դրամագիտական արժեքների հետ իրականացվող գործառնությունների ավտոմատացման աշխատանքներին։
  • Համակարգել ներկայացուցչական և այլ նպատակներով դրամագիտական արժեքների տրամադրման գործընթացները՝ համագործակցելով պետական մարմինների և այլ գործընկեր կազմակերպությունների հետ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել համապատասխան պայմանագրերի կատարումը։
  • Մասնակցել դրամագիտական արժեքների պահուստների գույքագրման և ստուգման աշխատանքներին։
  • Իրականացնել աշխատանքի նպատակից բխող և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 6 ամիս աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Դրամների պաշտպանական հատկանիշների և վճարունակության չափանիշների վերաբերյալ խորացված գիտելիքներ
  • Դրամարկղային գործառնությունների, մասնավորապես դրամագիտական արժեքների պահպանման և իրացման գործընթացների իմացություն
  • Դրամագիտական արժեքների իրացման մասով հաշվապահական գիտելիքներ
  • MS Excel ծրագրի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Հաղորդակցվելու հմտություն
  • Ստեղծագործական մտածելակերպ  
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն     
  • Բանակցելու ունակություն  
  • Նախաձեռնողականություն
  • Գաղտնապահություն   
  • Սպասարկման հմտություն 
  • Խորհրդատվական հմտություններ   
  • Ճկունություն   
  • Վճռականություն        
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն 
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Պատասխանատվություն
  • Պարտաճանաչություն
  • Զգոնություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին