-
Ապահովել բաժնի գործառույթների արդյունավետ իրականացումը՝ համաձայն դեպարտամենտի կանոնադրության
-
Ապահովել բաժնի կարգերի և ընթացակարգերի մշակումը, ներդրումը և շարունակական զարգացումը
-
Պլանավորել բաժնի աշխատակիցների աշխատանքային առաջնահերթությունները, սահմանել KPI-ներ, գնահատել կատարողականը և ապահովել կանոնավոր հետադարձ կապ
-
Աջակցել բաժնի նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացին, ներկայացնել առաջարկություններ աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական զարգացման ուղղությամբ
-
Ապահովել արդյունավետ հաղորդակցություն բաժնի ներսում, ինչպես նաև բանկի այլ ստորաբաժանումների, գործադիր մարմնի և խորհրդի ներկայացուցիչների հետ
-
Ղեկավարել փոփոխությունների կառավարման գործընթացները՝ ապահովելով բաժնի հարմարվողականությունը նոր գործընթացներին և բիզնես մոդելներին
-
Խթանել բանկի կազմակերպական մշակույթի տարածումը և արժեքների պահպանումը
-
Բարձրագույն կրթություն
-
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
-
Կառավարման տեսության և ժամանակակից կառավարման մեթոդաբանությունների խորքային իմացություն
-
Նախագծերի կառավարման սկզբունքների, մեթոդների և գործիքների կիրառման փորձ
-
Ռազմավարական կառավարման, ռազմավարությունների մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացների լավ իմացություն
-
Կատարողականի կառավարման համակարգերի (KPI, OKR) մշակման, ներդրման, մոնիթորինգի և գնահատման գործնական գիտելիքներ
-
Փոփոխությունների կառավարման սկզբունքների, մեթոդների և կազմակերպությունում փոփոխությունների արդյունավետ իրականացման մոտեցումների իմացություն
-
Հայերենի գերազանց և անգլերենի ազատ տիրապետում՝ գրավոր և բանավոր, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես նաև.
-
Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում,
-
Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություն,
-
Որոշումներ կայացնելու ունակություն,
-
Ստեղծագործական մտածելակերպ:
Որպես առավելություն կդիտվի`
MBA, PMP, PMI-PgMP կամ այլ համապատասխան միջազգային մասնագիտական հավաստագրերից որևէ մեկի առկայությունը
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել
(+37410) 592-592(5119):
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն