Աշխատանքային պարտականություններ
  • Մասնակցել վերահսկողական տեխնոլոգիաների (SupTech) նախագծերի մշակմանը և իրականացմանը

  • Ապահովել վերլուծական և տվյալահեն աջակցություն, այդ թվում՝ արհեստական բանականության գործնական կիրառման և ներդրման ուղղությամբ

  • Իրականացնել վերահսկողական գործընթացների օպտիմալացման և թվայնացման աշխատանքներ

  • Հավաքագրել, վերլուծել և փաստաթղթավորել բիզնես կարիքները, ինչպես նաև բացահայտել գործընթացների թույլ կողմերը

  • Ուսումնասիրել վերահսկողական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային լավագույն փորձը և ներկայացնել առաջարկություններ գործընթացների օպտիմալացման և թվայնացման վերաբերյալ

  • Իրականացնել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տվյալագիտության (նախընտրելի), տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում։

  • 2–4 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և/կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

  • Ֆինանսական ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության և նորմատիվային դաշտի ընդհանուր իմացություն։

  • Ֆինանսական համակարգի, ֆինանսական շուկաների և ֆինանսական կազմակերպությունների գործունեության հիմնական սկզբունքների իմացություն։

  • Ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության, այդ թվում՝ ռիսկահեն վերահսկողության (Risk-Based Supervision) սկզբունքների իմացություն։

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) համակարգերի, տվյալների հոսքերի և ինտեգրման սկզբունքների իմացություն։

  • Գեներատիվ և ագենտային արհեստական բանականության (GenAI/Agentic AI) գործիքների կիրառման գիտելիքներ՝ տվյալների վերլուծության, ավտոմատացման և վերահսկողական գործընթացների կատարելագործման նպատակով։

  • Տվյալների վերլուծության գործիքների (Python կամ R, Power BI կամ Tableau) կիրառման փորձ։

  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Որպես առավելություն կդիտվի:

  • CDMP (Certified Data Management Professional), FRM (Financial Risk Manager), CBAP (Certified Business Analysis Professional), Microsoft Certified: Power BI Data Analyst Associate, Google Professional Data Analytics Certificate կամ տվյալների վերլուծության, ՏՀՏ համակարգերի, ֆինանսական և ռիսկերի կառավարման, SupTech/RegTech, տվյալների կառավարման կամ թվային փոխակերպման ոլորտներին առնչվող այլ մասնագիտական հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Ինչպես նաև.

  • Միաժամանակ մի քանի առաջադրանքներ արդյունավետ կազմակերպելու և նախագծերի իրականացմանը աջակցելու կարողություն։

  • Բազմաբնույթ (խաչաձև ֆունկցիոնալ) թիմերի հետ արդյունավետ համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ։

  • Վերլուծական, ստեղծագործ և ռազմավարական մտածողություն, ինչպես նաև խնդիրների լուծման կառուցվածքային մոտեցում։

  • Փաստաթղթավորման և գրավոր հաղորդակցման բարձր մակարդակի հմտություններ։

  • Բիզնես և ֆունկցիոնալ պահանջների ձևակերպման գործընթացին աջակցելու կարողություն։

  • Խնդիրների բացահայտման, վերլուծության և արդյունավետ լուծումների առաջարկման հմտություններ։

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19 
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին