Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել դրամագիտական արժեքների պահպանման, հաշվառման, ընդունման, իրացման և այլ գործառնություններ՝ սահմանված կարգին համապատասխան։
- Կրել լիակատար նյութական պատասխանատվություն իրեն վստահված դրամագիտական արժեքների համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխարինել դրամագիտական արժեքների պահուստների դրամապահոցի նյութական պատասխանատուներին։
- Իրականացնել դրամագիտական արժեքների վաճառք վաճառասրահում և ապահովել հաճախորդների որակյալ սպասարկումը։
- Իրականացնել համապատասխան հաշվապահական ձևակերպումներ «Գործառնական օր» ծրագրում՝ լիազորությունների շրջանակում։
- Տրամադրել հաճախորդներին ամբողջական տեղեկատվություն դրամագիտական արժեքների և դրանց վերաբերյալ հրապարակված տեղեկատվական նյութերի մասին, ինչպես նաև ապահովել «Դրամագետ» վաճառասրահի պատշաճ և ներկայացուցչական տեսքը։
- Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկում կանխիկ դրամի և դրամագիտական արժեքների հետ իրականացվող գործառնությունների ավտոմատացման աշխատանքներին։
- Համակարգել ներկայացուցչական և այլ նպատակներով դրամագիտական արժեքների տրամադրման գործընթացները՝ համագործակցելով պետական մարմինների և այլ գործընկեր կազմակերպությունների հետ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել համապատասխան պայմանագրերի կատարումը։
- Մասնակցել դրամագիտական արժեքների պահուստների գույքագրման և ստուգման աշխատանքներին։
- Իրականացնել աշխատանքի նպատակից բխող և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 6 ամիս աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Դրամների պաշտպանական հատկանիշների և վճարունակության չափանիշների վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Դրամարկղային գործառնությունների, մասնավորապես դրամագիտական արժեքների պահպանման և իրացման գործընթացների իմացություն
- Դրամագիտական արժեքների իրացման մասով հաշվապահական գիտելիքներ
- MS Excel ծրագրի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Հաղորդակցվելու հմտություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Գաղտնապահություն
- Սպասարկման հմտություն
- Խորհրդատվական հմտություններ
- Ճկունություն
- Վճռականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
- Պատասխանատվություն
- Պարտաճանաչություն
- Զգոնություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն