Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ՖԴԿ-ի կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի, մասնավորապես սերվերների, օպերացիոն համակարգերի, դոմեյնի (Active Directory), ֆայլադարանի, Business Objects համակարգի, ինչպես նաև հատուկ կիրառական համակարգերի ադմինիստրավորում
- Իրականացնել ծրագրային համակարգերի աշխատանքի մոնիտորինգ, բացահայտված խնդիրների վերլուծություն
- Իրականացնել ՖԴԿ-ի տեղեկատվական համակարգերի տեղեկատվության կրկնօրինակումը, արխիվացումը և պահուստավորումը՝ համաձայն սահմանված ժամանակացույցի
- Օժանդակել ՖԴԿ-ի կողմից գործերի վերլուծության աշխատանքներին
- Վերլուծությունների իրականացման ընթացքում առաջացած պահանջների հիման վրա բարդ հարցումների միջոցով տարբեր տվյալների շտեմարաններից արտահանել անհրաժեշտ ձևաչափով տեղեկություններ կամ հաշվետվություններ
- Ձևավորել և արտահանել ՖԴԿ-ի համակարգերից պահանջվող հաշվետվությունները՝ հաշվետվություն տրամադրող անձանց վերահսկողությունը ապահովելու շրջանակներում դրանք վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին տրամադրելու նպատակով
- Կատարել հաշվետվություն տրամադրող անձանցից ստացվող թղթային հաշվետվությունների տրամաբանական ստուգումը, անճշտությունների բացահայտումը և ճշգրտումը
- Հետևել ավտոմատ կերպով ստացվող հաշվետվությունների մուտքագրման գրանցամատյանին
- Կազմակերպել հաշվետու անձանց հաշվառման գործընթացը համաձայն գործող ընթացակարգերին
- Իրականացնել ՖԴԿ-ում առկա կիրառական համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքներ
- Մասնակցնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքներին տեղեկատվական տեխնոլոգիաների մասով` հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ռիսկերը և առանձնահատկությունները
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
- 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
- Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
- MS Active Directory, Group Policy, DNS, Firewall կարգաբերումների իմացություն
- Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
- Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
- Ծրագրավորման տարրական գիտելիքներ
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Վերլուծելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Պատասխանատվության զգացում
- Արագ սովորելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն