-
Ապահովել բաժնի խնդիրների իրականացումը՝
-
Նախագծի աշխատանքների իրականացման պլանավորում ըստ ժամկետների
-
Նախագծի ծախսերի հաշվարկ, պլանավորում, մոնիտորինգ
-
Նախագծի ռիսկերի բացահայտում, մոնիտորինգ և կառավարում
-
Նախագծի շահառուների բացահայտում և կառավարում
-
Հաղորդակցումների կառավարում
-
Նախագծի փաստաթղթերի մշակում և հաստատման կազմակերպում
-
Նախագծի աշխատանքների իրականացման մոնիտորինգ
-
Նախագծի գնումների գործընթացի կազմակերպում (համապատասխան ստորաբաժանման ներգրավմամբ)
-
Նախագծի փոփոխությունների ընթացքի կազմակերպում
-
Նախագծի թիմի աշխատանքի գնահատում, մոտիվացում, խրախուսման մեթոդների կիրառում (առկայության դեպքում)
-
Մատակարարների հետ աշխատանքների պլանավորում, համակարգում և մոնիտորինգ
-
-
Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքները՝
-
գործառույթների բաշխում/վերաբաշխում
-
աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
-
աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ
-
- Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը
- Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
- Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրության արդյունքներ
- Բարձրագույն կրթություն
- 5 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
- Նախագծերի կառավարման միջազգային մոտեցումների և մեթոդաբանությունների իմացություն (ISO 21500, PMBOK, Agile Practice Guide, Lean սկզբունքներ)
- Jira կամ նախագծերի կառավարման այլ համանման գործիքների կիրառման գործնական փորձ
- Նախագծային բյուջեի կազմման, իրականացման և վերահսկման կարողություն
- Նախագծային ռեսուրսների արդյունավետ պլանավորման և աշխատանքների ժամանակացույցի կառավարման հմտություն
- Նախագծային ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման կարողություն
- Վերլուծական մտածողություն և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակություն
- Նախագծի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պատրաստման և արդյունավետ ներկայացման հմտություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն՝ մասնագիտական գրականություն կարդալու և ազատ հաղորդակցվելու համար
Ինչպես նաև
- Առաջնորդման և թիմի ղեկավարման հմտություն
- Ռազմավարական մտածելակերպ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն
- Բանակցելու ունակություն
- Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
- Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
- Որոշումներ կայացնելու ունակություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն