Աշխատանքային պարտականություններ

o Ապահովել բաժնի խնդիրների իրականացումը՝

  • պատվիրատուի/պրոդուկտի սեփականատիրոջ/խնդրի հետ առնչվող այլ մասնակիցների կարիքների բացահայտում և ստուգում
  • հնարավոր լուծումների նախագծում
  • նախագծի հիմնավորման փաստաթղթի կազմում
  • խնդրի և լուծումների շրջանակի հստակեցում՝ համաձայնեցնելով պրոդուկտի սեփականատիրոջ հետ
  • լուծման ֆունկցիոնալ նկարագրի կազմում՝ համաձայն ստացված փաստաթղթերի և տեղեկատվության
  • Բիզնես վերլուծությունների մեթոդաբանության/ներքին ակտերի և ձևանմուշների մշակում

o Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքները՝

  • գործառույթների բաշխում/վերաբաշխում
  • աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
  • աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ

o Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը

o Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ

o Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրության արդյունքներ

Անհրաժեշտ հմտություններ

o Բարձրագույն կրթություն

o 5 տարվա աշխատանքային փորձ որից՝ 3 տարի ոլորտում և 1 տարի՝ ղեկավարման աշխատանքներում

o Գիտելիքներ՝

  • բիզնես վերլուծության,
  • ֆինանսների կառավարման,
  • գործառնական ռիսկերի կառավարման,
  • օպտիմալացման,
  • մոդելավորման,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների,
  • տվյալների վերլուծության վերաբերյալ

o Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

  • Առաջնորդման և թիմի ղեկավարման հմտություն
  • Ռազմավարական մտածելակերպ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն
  • Բանակցելու ունակություն
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
  • Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին