Աշխատանքային պարտականություններ
Ռազմավարական պլանավորում և կառավարում
- Մշակել և իրականացնել ԿԲ գործընթացների ավտոմատացման, թվային լուծումների զարգացման ռազմավարություն՝ բիզնես նպատակներին համապատասխան
- Պլանավորել նախագծերը, ռեսուրսները և ժամկետները
- Կառավարել և մշտադիտարկել ծրագրային նախագծերի ընթացքը և արդյունավետությունը
Թիմի ղեկավարում
- Ձևավորել թիմ, կազմակերպել աշխատանքի զարգացոմը և արդյունավետությունը
- Բարելավել աշխատանքային միջավայրը և բարձրացնել թիմային ոգին
- Վերահսկել և գնահատել աշխատակիցների կատարողականը
- Պլանավորել աշխատակիցների առաջխաղացումը, տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ:
Տեխնիկական առաջնորդություն
- Մշակել ծրագրային համակարգերի ճարտարապետություն։
- Ընտրել տեխնոլոգիաներ՝ հիմնված ժամանակակից շուկայի պահանջների և բիզնեսի կարիքների վրա։
- Սահմանել և վերահսկել ծրագրային արտադրանքի որակի ապահովման ստանդարտները
Նախագծերի կառավարում
- Կազմակերպել նախագծերի ամբողջական ցիկլը։
- Մշտադիտարկել նախագծերի բյուջեի, ժամկետների և ռեսուրսների կառավարումը։
- Կայացնել արագ և օբյեկտիվ որոշումներ բարդ իրավիճակներում:
Թվային նորարարությունների ներդրում
- Ուսումնասիրել և ներդնել տեխնոլոգիական նորարարություններ՝ մրցակցային առավելություն ձեռք բերելու համար։
- Մշակել առաջադրանքներ գործող համակարգերի բարելավման և նոր տեխնոլոգիաների ինտեգրման համար։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացված համակարգերի կամ հարակից ոլորտներում
- 5+ տարվա աշխատանքային փորձ ծրագրային համակարգերի մշակման ոլորտում, ներառյալ 2 տարի աշխատանքային խմբի ղեկավարում
- Համակարգերի վերլուծության, ծրագրային ապահովման պահանջների ձևավորման գործնական հմտություններ
- Տեխնիկական խորացված գիտելիքներ ծրագրային համակարգերի ճարտարապետական մոդելավորման, ծրագրային համակարգի ինտեգրման, API-ների նախագծման և կիրառության, տվյալների շտեմարանների հետ աշխատելու համար
- Agile, DevOps, և SDLC մեթոդաբանություններ իմացություն
- DevOps գործիքների իմացություն և կիրառման հմտություններ՝ թողարկման և CI/CD գործընթացների օպտիմալացման համար
Ինչպես նաև.
- Առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ, պրոբլեմների լուծման ունակություն
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
- Որպես առավելություն կդիտարկվեն մասնագիտական որակավորման հավաստագրերը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն