Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և փաստաթղթավորել ԿԲ համակարգերի մասնակիցների (հաճախորդների) հետ հարաբերություններին առնչվող գործընթացները՝ ներառյալ հաճախորդների գրանցումը (onboarding), հաճախորդների կառավարումը, վճարային հաղորդագրությունների հետ կապված հարցերի պարզաբանումը, հաշվետվությունները և բիլինգը
  • Կառավարել հաճախորդների պայմանագրերը
  • Ապահովել ԿԲ ստորաբաժանումների միջև վճարային ծառայությունների մատուցման շրջանակում աշխատանքների և պարտականությունների սահմանումը, տարանջատումը և համաձայնեցումը
  • Մշակել և իրականացնել գործընթացների և փոփոխությունների կառավարման պլաններ՝ ապահովելով անցումը ծառայությունների մատուցման նոր գործառնական մոդելի
  • Կազմակերպել և վարել քննարկումներ, ուսուցումներ և աշխատաժողովներ շահագրգիռ ստորաբաժանումների և շուկայի մասնակիցների հետ
  • Բացահայտել և գնահատել հաճախորդների հետ առնչվող գործընթացների ռիսկերը, իրականացնել ռիսկերի կառավարում:
  • Կառավարել նոր վճարային պրոդուկտների ներդրում շուկայում՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթավորումը
  • Ապահովել հետադարձ կապը հաճախորդների հետ: Հավաքագրել արձագանքները՝ ծառայությունները բարելավելու նպատակով
  • Ստեղծել և ներդնել ծառայությունների շարունակական բարելավման մեխանիզմներ, որոնք ուղղված են հաճախորդների փորձառության լավացմանը
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն գործարար վարչարարության, տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վճարային, ֆինանսական, գործընթացների կառավարման կամ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ոլորտներում
  • Բիզնես և գործառնական գործընթացների մոդելավորման գործիքների իմացություն (BPMN, UML կամ համանման)
  • Գործընթացների կառավարման և օպտիմալացման մեթոդաբանությունների իմացություն (Lean, Six Sigma, TQM, Theory of Constraints)
  • Վճարային համակարգերի, հաղորդագրությունների հոսքերի և հաշվարկային գործընթացների կազմակերպման իմացություն
  • Համապատասխանության, ռիսկերի կառավարման և բիզնես շարունակականության սկզբունքների իմացություն ֆինանսական ոլորտում

Ինչպես նաև.

  • Կազմակերպչական փոփոխությունների առաջնորդում
  • Գործառնական մոդելների ներդրում
  • Ռազմավարական հաղորդակցում
  • Կառավարման հմտություններ՝ ներառյալ հաճախորդների հետ անմիջական աշխատանք
  • Կառուցողական խնդիրների լուծում՝ հավասարակշռելով ծառայությունների որակը և համակարգի կայունությունը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին