Աշխատանքային պարտականություններ

• Կառավարել փաստաթղթաշրջանառութունն ու տեղեկատվական հոսքերը

o Գրանցել ստորաբաժանմանը հասցեագրված մուտքային փաստաթղթերը, ներկայացնել դրանք տնօրենին և ապահովել մակագրված փաստաթղթերի փոխանցումը հասցեատերերին

o Պատրաստել ԴՈւՀԿ-ից դուրս եկող փաստաթղթերն ու նամակագրությունը և համակարգել դրանց շրջանառությունը ԿԲ-ի այլ ստորաբաժանումների ու արտաքին գործընկերների հետ o Պահպանել և արխիվացնել ստորաբաժանման փաստաթղթերը ըստ ԿԲ-ի անվանակարգի

o Կազմել ԴՈՒՀԿ թիմային հանդիպումների վերաբերյալ ամփոփ տեղեկագրեր՝ արձանագրելով քննարկումների բովանդակությունը, առաջադրված խնդիրները և պատասխանատու անձանց

o Հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն ԴՈՒՀԿ տնօրենի համար՝ պատրաստելով տեղեկանքներ հանդիպումների, քննարկումների և խորհրդակցությունների համար։

• Վարչական գործառույթներ

o Հետևել ստորաբաժանմանը տրված հանձնարարականների կատարման ժամկետներին o Մասնակցել ԿԲ-ի ծախսերի նախահաշվի պլանավորման աշխատանքներին ԴՈՒՀԿ գործառույթներին առնչվող հոդվածների մասով և հսկել դրանց կատարման ժամկետները

o Կազմակերպել ԴՈՒՀԿ բյուջեով նախատեսված տնտեսական և գրենական պիտույքների, ինչպես նաև մասնագիտական գրականության կարիքների գնահատման և ձեռքբերման գործընթացը

• Միջոցառումների համակարգում և այլ կազմակերպչական աշխատանքներ

o Աջակցել ԴՈՒՀԿ վերապատրաստման օրակարգից բխող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին (օրակարգի կազմում, մասնակիցների հետ նամակագրություն և այլն)

o Աջակցել ԴՈՒՀԿ-ում իրականացվող միջոցառումների փաստաթղթավորման գործընթացին՝ ներառյալ դրանց վերաբերյալ ամփոփագրերի կազմումը, բանախոսների կողմից ներկայացվող նյութերի հավաքագրումը և մասնակցային տվյալների ամփոփումը

o Հավաքագրել հետադարձ կապ վերապատրաստման դասընթացների և գիտելիքի փոխանակմանն ուղղված այլ միջոցառումների (ամառային դպրոց, հաքաթոն, պրակտիկա և այլն) մասնակիցներից, վերլուծել դրանց արդյունքները և ներկայացնել ամփոփ հաշվետվություններ

o Աջակցել միջազգային հյուրերի ընդունելության կազմակերպմանը, համակարգել ԴՈՒՀԿ-ում կազմակերպվող հանդիպումների պլանավորումն ու իրականացումը՝ ներառյալ օրակարգերի կազմումը, մասնակիցների հետ հաղորդակցությունը և արդյունքների արձանագրումը

o Համակարգել ԿԲ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի ընթացիկ աշխատանքները

Անհրաժեշտ հմտություններ

• Վարչական և կազմակերպչական աշխատանքներ իրականցնելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

• Բարձրագույն կրթություն կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտներում

• Վարչական գործընթացների վերաբերյալ խորացված գիտելիքներ

• Կառավարման հիմնական սկզբունքների իմացություն

• Միջազգային հարաբերությունների և գործարար հաղորդակցության վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ

• Բանկային գործի ներածական իմացություն

• Հայերենի, ռուսերենեի և անգլերենի գերազանց տիրապետում

Ինչպես նաև.

• Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)

• Ճկունություն

• Հաղորդակցման հմտություն

• Համագործակցելու հմտություն

• Նախաձեռնողականություն

• Ստեղծագործական մտածելակերպ

• Թիմում աշխատելու հմտություն

• Կազմակերպչական հմտություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին