Աշխատանքային պարտականություններ
  • Վերլուծել ֆինանսական կազմակերպությունների հաշվետվությունները և այլ տվյալներ
  • Մեկնաբանել ֆինանսական համակարգում և առանձին կազմակերպություններում տեղի ունեցող զարգացումները
  • Գնահատել հնարավոր ռիսկերն ու ապագա զարգացումները
  • Մշակել ֆինանսական կարգավորման քաղաքականության բարելավման առաջարկություններ և գնահատել դրանց ազդեցությունը
  • Ուսումնասիրել միջազգային փորձը և վերլուծական ու կանոնակարգող նյութերը
  • Ներկայացնել մասնագիտական կարծիքներ և եզրակացություններ ԿԲ ներսում և գործընկեր կառույցների շրջանակում
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում
  • Ֆինանսական վերլուծության, ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերլուծության աշխատանքային փորձը ցանկալի է
  • Ֆինանսների և ֆինանսական վերլուծության իմացություն
  • Ռիսկերի կառավարման իմացություն
  • Տվյալների հետ աշխատելու ժամանակակից գործիքների տիրապետում
  • Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում
  • Մակրոտնտեսագիտության և միկրոտնտեսագիտության իմացությունը ցանկալի է
  • Դրամավարկային և բանկային վիճակագրության իմացությունը ցանկալի է
  • Էկոնոմետրիկայի իմացությունը ցանկալի է

Որպես առավելություն կդիտարկվի

  • FRM, CFA որակավորումների առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին