Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության հետ

12.06.2025
img
6
img
6
img
6
img
6
img
6
img
6

Հունիսի 12-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդունեց Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՀ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՀ Հայաստանում ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ:

Հանդիպմանը ներկայացվեց առաքելության այցի նպատակը, քննարկվեցին ընթացիկ մակրոտնտեսական, ֆինանսական շուկայի զարգացումներն ու դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային միջավայրից բխող հնարավոր ռիսկերը ու դրանց ազդեցությունը մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վրա: Քննարկվեց նաև Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի նախապայման հանդիսացող հենանիշերի (բենչմարքների) մասով կատարման ընթացքը, ինչպես նաև ապագա համագործակցության հնարավորությունը՝ ընթացիկ ծրագրի մոտակա ավարտից հետո։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: