Ներկայացվել են Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզները

29.09.2026
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11

Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։

Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը:

Իր ելույթում Արտակ Մանուկյանը նշեց, որ կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի․ դրանք այլևս աբստրակտ չեն, այլ տարբեր դրսևորումներով արդեն տեսանելի են երկրի իրականության մեջ և դառնում են չափելի ցուցանիշներ։ Նրա խոսքով՝ ներկայացված քարտեզը հնարավորություն է տալիս տվյալներն օգտագործել ոչ միայն վարկավորման որոշումների, այլև կանխարգելիչ, սոցիալական և ֆինանսական ծրագրերի մշակման ընթացքում։ Նա ընդգծեց նաև, որ պետական կառավարման մարմինները կարող են այդ տվյալները ներառել իրենց որոշումների կայացման գործընթացում՝ ապագա ռիսկերը գնահատելու և կանխարգելելու համար։

«Կլիմայական ռիսկերը զգալի ազդեցություն են ունենում տնտեսության և ֆինանսական համակարգի վրա։ Այս գործիքը կօգնի ավելի լավ գնահատել այդ ռիսկերը և որոշումներ կայացնել հստակ ու վստահելի տվյալների հիման վրա։ ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու ֆինանսական համակարգի դիմակայունությունը և զարգացնելու կլիմայական ռիսկերին արդյունավետ արձագանքելու կարողությունները, - նշեց ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

Մշակված քարտեզները հնարավորություն են տալիս տարբեր բնակավայրերի և տարածքների համար գնահատել կլիմայական վտանգների ազդեցությունը՝ տեղեկատվական հիմք ստեղծելով ռիսկերի կառավարման, պետական և տարածքային պլանավորման, ներդրումային որոշումների և կլիմայական դիմակայունության բարձրացման համար։

Ծրագրի հիմնական արդյունքները ներկայացրեցին Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Մարինե Նիկողոսյանը։ Ներկայացվեցին նաև քարտեզների մշակման մեթոդաբանությունը, օգտագործված տվյալներն ու աղբյուրները։

ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ մշակված այս գործիքը մեկ հարթակում մեկտեղում է կլիմայական և ջրային ռիսկերի վերաբերյալ տվյալները՝ օգնելով ավելի լավ գնահատել ռիսկերը և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ», - նշեց Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական ներկայացուցչության ծրագրերի պատասխանատու Մարինե Նիկողոսյանը։

Միջոցառումն ավարտվեց բաց քննարկմամբ՝ պետական մարմինների, ֆինանսական հատվածի, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: