ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ամունդիի համաշխարհային ներդրումային ֆորումին

07.07.2025
img
7
img
7
img
7
img
7
img
7
img
7
img
7

Հունիսի 26-27-ը Փարիզում կայացել է Ամունդիի համաշխարհային ներդրումային ֆորումը, որին մասնակցել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Reboot in Progress: Playing by New Rules» խորագրով այս տարվա ֆորումը համախմբել էր մասնակիցների տարբեր երկրներից՝ քննարկելու գլոբալ տնտեսության վերափոխման, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա։

Ֆորումի բացման խոսքով հանդես է եկել Ամունդիի գործադիր տնօրեն Վալըրի Բուդսոնը: Հիմնական բանախոսներից էր ԱՄՆ 71-րդ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով իր՝ «Laying a Path Forward on Unsettled Ground» թեմայով ելույթում անդրադարձավ միջազգային հարաբերությունների վերափոխմանը և դրա տնտեսական հետևանքներին։ Բանախոսների թվում էին նաև Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ինչպես նաև տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ռոբինսոնը և այլոք։
Ֆորումի շրջանակում ԿԲ նախագահը հանդիպում է ունեցել Ամունդիի գործադիր տնօրեն Վալըրի Բուդսոնի հետ: 

Լուսանկարները՝ Stéphane Balmy

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: