• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
  • Մեր մասին
  • Մեր պատմությունը
Մեր պատմությունը
  • Հայկական դրամի էվոլյուցիան
  • Ֆինանսական համակագի զարգացման ուղին
  • Դրամավարկային քաղաքականության պատմությունը
  • ԿԲ նախագահներ

Մարտին Գալստյան

ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։ 2026 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովի կողմից Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Նա նշանակալի ներդրում է ունեցել երկրի դրամավարկային քաղաքականության ձևավորման, ֆինանսական շուկաների զարգացման և վիճակագրական համակարգերի կատարելագործման գործում։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են կարևոր բարեփոխումներ Կենտրոնական բանկի կառավարման և կանխատեսումների մշակման ոլորտներում:

Մինչև ԿԲ նախագահ նշանակվելը, Մարտին Գալստյանը 2018-2020 թվականներին եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ: Դրան նախորդած տարիներին՝ 2015-2018 թվականներին, գլխավորել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը՝ կենտրոնանալով մասնագիտական վերապատրաստման, հետազոտությունների և քաղաքականության մշակման վրա: 2006-2015 թվականներին ղեկավարել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունը՝ կարևոր դեր խաղալով վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծության համակարգերի զարգացման գործում:

Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր աշխատանքը սկսել է 1998 թվականին՝ որպես մասնագետ, ֆինանսական շուկաների վարչությունում։ Այնուհետև եղել է պորտֆելի ավագ կառավարիչ, 2004-2005 թվականներին՝ միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ։ 

Կենտրոնական բանկում իր երկարամյա գործունեության ընթացքում Մարտին Գալստյանը նաև ակտիվ ներգրավված է եղել կրթական և միջազգային խորհրդատվական գործունեության մեջ։ 2015 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մրցունակություն և կլաստերներ» առարկան, ինչպես նաև հանդես է գալիս Հարվարդի բիզնես դպրոցի արտոնագրված ծրագրի շրջանակում։ 2015 թվականին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս։ Նա հանդիսանում է նաև Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու և դասախոս:

Ծնվել է Երևանում՝ 1978 թվականի մայիսի 4-ին։ 1994-1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1999-2002 թվականներին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2009-2010 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում։

Մարտին Գալստյանը մի շարք մասնագիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է՝ ընդգրկված տնտեսագիտության, վիճակագրության և բանկային քաղաքականության ոլորտներում։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ